Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է ոստիկանության աշխատակիցների անմեղությունը

Օգոստոս 11,2015 17:31


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Գառնիկ Գ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ապօրինի պահվել է մինչև նույն օրվա ժամը 20:00-ն: Բացի այդ, մինչ բերման ենթարկվելը, ոստիկանները վերցրել են իր բջջային հեռախոսը, իսկ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իր մոտ բջջային հեռախոս չի եղել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվել Գառնիկ Գ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ քրեական գործով անհապաղ իրականացվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողություններ, կատարվել մի շարք  հարցաքննություններ, կազմակերպվել Գառնիկ Գ.-ի և ոստիկանության աշխատակցի հետ առերես  հարցաքննություն:

Կատարված քննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ինչպես նաև արդարադատության  կամ պետական ծառայության դեմ ուղղված որևէ այլ հանցագործություն կատարելու հանգամանքը: Նշված պայմաններում առկա ապացույցները բավարար չեն եղել նաև Գառնիկ Գ.-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը հաստատված համարելու առումով, ուստի որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31