Զարգացման հստակ մշակված ռազմավարություն եւ դա կյանքի կոչելու համար պատասխանատու անձինք չունենալու համար
Անցած տարի այս շրջանում, երբ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում իրավիճակը կրկին լարված էր, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ` վարչապետի, ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելեցին սահմամերձ շրջաններ, եղան խրամատներում` զինվորների կողքին: Արդյունքը եղավ նաեւ այն, որ շուրջ 40 սահմանամերձ համայնքների հարկային արտոնություններ տրվեցին:
Դա բավարա՞ր քայլ է սահմանամերձ տարածաշրջաններում տնտեսական կյանքը ակտիվացնելու, մարդկանց իրենց բնակավայրերում պահելու համար` «Առավոտի» հարցին, ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը պատասխանեց ասաց. «Այն, ինչ արվել է, դա ամենաքիչն է, որ պետք է արվեր: Սահմանամերձ համայնքները այսօր ունեն այն բոլոր խնդիրները, ինչ ունեն մյուս համայնքները՝ դրան ավելացրած այն խնդիրները, որ առաջանում են հակառակորդի կողմից այդ համայնքները հաճախակի կրակի տակ պահելու պատճառով: Այսինքն այս համայնքները նաև բառիս բուն իմաստով սահման են պահում, հետևաբար պետք է առանձնահատուկ քաղաքականություն մշակվի և իրականացվի դրանց նկատմամբ: Այստեղ պետք է ոչ միայն հարկային արտոնություններ շնորհել, այլ նաև առկա խնդիրներին համալիր լուծումներ առաջարկել , որոնք գոյություն ունեն գրեթե բոլոր ոլորտներում: Լուծում տալ և´ զբաղվածության, և´ գյուղատնտեսության, և´ առողջապահության ու մնացած բազմաթիվ խնդիրներին: Ցավոք, ինչպես այս, այնպես էլ մյուս ոլորտներում մեզանում բացակայում է հստակ մշակված ռազմավարությունը և դա կյանքի կոչող պատասխանատու անձինք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Զրույցի մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: