Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախագահը գրպանահատ ու խուլիգան լինի՝ նոր Սահմանադրությամբ չի պատժվի

Օգոստոս 11,2015 16:36

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  մեզ հետ զրույցում ասել էր, որ Սահմանադրության նախագծի 201, 202, 203 հոդվածներում հակասություն կա. «201-ով ասում է, որ 1-3-րդ գլուխներում եւ մի քանի այլ գլուխներում ու հոդվածներում կարող են փոփոխություններ արվել միայն հանրաքվեով: 202-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրության 1-3-րդ հոդվածները, որոնք մտնում են հենց 1-ին գլխի մեջ, փոփոխման ենթակա չեն:  Այսինքն, մի տեղ ասվում է՝ հանրաքվեով կարելի է փոխել, մյուս տեղում ասվում ՝ հանրաքվեով էլ չի կարելի փոխել: Այս երկուսի մեջ արդեն հակասություն առաջացավ»:

Այսօր այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ «Պոստ Սկրիպտում» ակումբում սահմանադրագետ Գաբրիել Բալայանն ասաց, որ այդտեղ հակասություն չի տեսնում: Բայց, ըստ նրա, հակասություն կա մեկ այլ հոդվածում. «Ասվում է, որ բոլորը հավաար են օրենքի առջեւ: Մեկ էլ մի տեղ տեսնում ես՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել կամ ենթարկվել պատասխանատվության, եթե կատարել է ծանր հանցագործություն: Այսինքն, միջին ծանրության հանցագործություն եթե կատարել է՝ չես կարող պատասխանատվության ենթարկել: Եթե խուլիգան է, չես կարող մարդուն մեղադրանք առաջադրել»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հավելեց. «Այսինքն, եթե գրպանահատ ես, չես կարող ենթարկվել պատասխանատվության»:

Գաբրիել Բալայանը նշեց, որ վտանգ են պարունակում միջազգային կառույցներին անդամագրվելու հետ կապված դրույթները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31