Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներում երեխաներին չի կարելի կերակրել տնային պայմաններում պատրաստված պահածոներով

Օգոստոս 11,2015 15:57

Ավելի լավ է բանջարեղենը սառեցնել, քան` պահածոյացնել:

Տան պայմաններում պահածոյացված վարունգը, լոլիկը, շուշանը, կարմիր բիբարը եւ այլ բանջարեղեններ խիստ վտանգ են ներկայացնում առողջության համար: Եթե տնային տնտեսուհիները անպայման ինչ-որ բան ցանկանում են պահածոյացնել, գոնե պետք է բացելուց հետո 20-25 րոպե եռացնել, որպեսզի բոտուլիզմի թույնը ոչնչանա:

Այսօր «Հենարան» ակումբում այս մասին ասաց առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության Հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նա կոչ արեց հրաժարվել տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց եւ նախապատվությունը տալ գործարանային պահածոներին, որոնք պատրաստվում են բարձր ջեմաստիճանում եւ անվտանգ են. «Կարելի է թթվեցման եղանակով պահածոյացնել, որն ավելի անվտանգ է կամ սառեցման, չորացման եղանակով պահել ձմռան համար»,-ասաց նախարարության մասնագետը:
Այս տարի բոտուլիզմի 12 դեպք է գրանցվել` 17 տուժածով: Տիկին Բաբայանն ասաց, որ թունավորումից մահվան դեպք չի գրանցվել: Թունավորում չի արձանագրվել նաեւ արտադրող կազմակերպություններից արտադրանքից: Մասնագետը, խոսելով մանկապարտեզներում երեխաներին տրվող պահածոներից, որոնք տնային պայմաններում պատրաստում են հենց մանկապարտեզների աշխատակիցները եւ իրացնում իրենց մանկապարտեզներում, ասաց, որ սանիտարական նորմերով չի թույլատրվում մանկապարտեզներում տնային պայմաններում պատրաստված պահածոներով երեխաներին կերակրել: Ըստ նրա, առհասարակ, երեխաներին խորհուրդ չի տրվում պահածոյով կերակրել, առավել եւս` տնային պայմաններում պատրաստածով:
Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններում վերջին շրջանում հաճախակի դարձած թունավորումների դեպքերին, Մարգարիտա Բաբայանն ասաց, որ բոլոր դեպքերն էլ հիգիենայի կանոնների խախտման հետ են կապված եղել:
Հարցին, թե վարչապետի հրահանգով տեսչական ստուգումները կասեցվել են, արդյոք այս որոշումը չի՞ ազդի, որ սննդի օբյեկտներում թունավորման վտանգը մեծանա, տիկին Բաբայանն ասաց, որ նախադպրոցական հաստատություններում ստուգումները չեն կասեցվել: Ասաց նաեւ որ իրենց տեսչությունը դասընթացներ է կազմակերպել մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցների համար` ինչպես կազմակերպել եւ պահպանել հիգիենան:
Մարգարիտա Բաբայանն ասաց, որ թունավորումներով Լոռու մարզն է աչքի ընկնում, քանի որ բնակիչների կերակրացանկում սունկ հաճախ է լինում, որն էլ թունավորումների պատճառ է դառնում: Մասնագետը խորհուրդ է տալիս սունկը չգնել ճանապարհներից եւ օգտագործել խանութներից գնած սունկը, քանի որ ավելի անվտանգ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31