Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ գտնում, որ Ադրբեջանն է մեր գլխավոր թշնամին». Տիգրան Աթանեսյան

Օգոստոս 11,2015 15:37

Այսօր  «Պոստ Սկրիպտում» ակումբում հրավիրած ասուլիսում սահմանադրագետ Գաբրիել Բալայանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությունում բարեփոխումների կարիք տեսնում է: Բայց, նրա խոսքերով, այն մարտահրավերները, որոնք կային Հայաստանի առջեւ, ավելի թեժացան, անվտանգության հարցերն ավելի սրվեցին: Ըստ նրա՝ Սահմանադրության նախագծում անվտանգության հետ կապված լուծումները արտացոլված չեն. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կարգավիճակ, պատերազմական ժամանակ եւ խաղաղ պայմաններում ներկայացված դրույթները չեն համապատասխանում այն մարտահրավերներին, որոնք ծառացած են ՀՀ-ի առջեւ»:

Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (լուսանկարում) խոսքերով՝ Սահմանադրական բարեփոխումներն արհեստական օրակարգ են, բովանդակությունը մեծ հաշվով էական չէ. «Քանի որ երբեւէ Սահմանադրությունը չի գործել, դրա համար չենք կարող ասել՝ դրա կարիքը կա, թե՞ ոչ: Երբ կունենանք արդար ընտրություններ, սահյմանադրական մեխանիզմները երբ կգործեն, ոչ թե խանական կառավարման ձեւը, որը փաստացի գործում է, երբ կլինեն ընտրություններ, նոր դրանից հետո կարելի է խոսել՝ կա՞ այդ սահմանադրական փոփոխությունների կարիքը, թե՞ ոչ»:

Ըստ նրա, մեր երկիրը վտանգված է այն կառավարման ձեւով, որը մենք ունենք՝ կիսաբռնապետական. «Մեր անվտանգությանը Ադրբեջանը չի սպառնում, այլ մեր ներքին հակառակորդը, որը ստիպում է մեր ազգաբնակչությանը լքել Հայաստանը, բիզնեսմեններին՝ փակել իրենց բիզնեսները: Գլխավոր թշնամին դա է: Ես չեմ գտնում, որ Ադրբեջանն է մեր գլխավոր թշնամին»:

Հարցին՝ համամի՞տ եք տեսակետին, որ այս ամենը կարված է Սերժ Սարգսյանի հագով՝ Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Ես չէի ուզենա ասել, որ դա ինչ-որ մեկի հագով է կարված»: Երբ լրագրողները ճշտեցին Ձեր կարծիքը արդյո՞ք պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Ձեր եղբայրն աշխատում է պետական գերատեսչությունում՝ նկատի ունենալով այն, որ նա ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրն է, Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ ոչ թե մի եղբայրը, այլ՝ եղբայրներն են աշխատում պետական համակարգում, սակայն. «Միանշանակ, դրանով չի պայմանավորված: Եթե հետեւեք իմ մեկնաբանություններին, այդ թվում՝ սոցցանցերով, կտեսնեք, որ դրանք բավականին օբյեկտիվ են»:

Ըստ նրա, 1-7 գլուխներում կյանքի իրավունքների հետ կապված եւ այլ դրույթներ կան, որոնք խիստ քննադատության ենթարկվեցին.«Արդեն 7-15 գլուխները որ հրապարակվեցին, նրանց մեջ խնդրահարույց դրույթները հանվեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    Սահմանագրագետ , սահմանադրագետ. էս մասնագիտությամբ ո՞ր ԲՈՒՀ-ն է դիպլոմ տալիս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31