Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անզգույշ կերպով ընկերոջը սպանած նորաշենցուն մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

Օգոստոս 11,2015 14:42

Գնդակը դիպել է արյունատար մեծ երակին

Այսօր, ժամը 11-ի սահմաններում Բերդի տարածաշրջանում, Նորաշեն գյուղից  Չորաթան  տանող  ճանապարհի մոտ գտնվող հանդամասում Նորաշենի բնակիչներ, 58-ամյա Արամ Աթոյանը եւ 44-ամյա Արտակ Խանաղյանը  մոտոցիկլով որսի են գնացել:  Արտակ Խանաղյանը  «ԻԺ-58» հրացանով կրակել, վիրավորել է փորսուղի: Երբ  Արամ Աթոյանը մոտեցել  է, փորձել է բահով հարվածել փորսուղին, Ա.Խանաղյանը  2-րդ անգամ  է կրակել փորսուղին, սակայն գնդակը դիպել է Արամ Աթոյանին: Գնդակը կպել  է Աթոյանի ազդրի  արյունատար մեծ  երակին, որի հետեւանքով նա մահացել է :

Երեք երեխաների հայր Ա. Աթոյանը Նորաշեն գյուղի էլեկտրիկն էր:  Արտակ Խանաղյանը ամուսնալուծված է:  Իրավապահներից տեղեկացանք, որ Ա. Խանաղյանի նկատմամբ քրեական գործ  է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 («Անզգուշությամբ մահ պատճառելը»)  եւ 294 («Ապօրինի որսը»)  հոդվածներով: Ներկայումս քննիչները  ցուցմունքներ են վերցնում  Ա. Խանաղյանից: Առաջիկայում նա, ամենայն հավանականությամբ,  կձերբակալվի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31