Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնված հայկական եկեղեցին վերաբացվել է Ստամբուլում. Daily Sabah

Օգոստոս 11,2015 13:47

Ստամբուլի Քարթալ շրջանում 2 տարի տեւած վերականգնողական աշխատանքներից հետո օրերս վերաբացվել է Սուրբ Նշան հին հայկական եկեղեցին: Հայկական համայնքի ղեկավարները եւ տեղի պաշտոնյաները մասնակցել են եկեղեցու բացման արարողությանը: «Daily Sabah»-ը նշել է, որ եկեղեցու վերակառուցումը ֆինանսավորել է Քարթալի համայնքապետարանը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ:

Պոլսո պատրիարքարանի առաջնորդի փոխանորդ Արամ Աթեշյանը եկեղեցու վերաբացման առնչությամբ կրոնական արարողություն է կատարել: Աթեշյանը շնորհակալություն է հայտնել Քարթալի համայնքապետարանին աջակցության համար. «Այլ մարդկանց պաշտամունքի վայրերը հարգելը, տարբեր ժողովուրդների հավատքների հարգանքի հիմքն է»:

Եկեղեցին որպես փայտե կառույց ստեղծվել է 1776 թվականին Քարթալում: Այդ շրջանում Օսմանյան կայսրության տարիներին հայեր են ապրել: 19-րդ դարում եկեղեցին վերակառուցվել է եւ դարձել է քարե շինություն ու երկու անգամ վերանորոգվել է 20-րդ դարում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31