Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչականի միջնորդությունն ու դատախազի գործողությունը. «Ժամանակ»

Օգոստոս 11,2015 12:56

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում պյատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը հսկող հատկապես կարեւոր գործերի քննության վարչության դատախազ Հակոբ Ենոքյանին։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «ՀԺ»-ն լուր էր հրապարակել, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատախազ Հակոբ Ենոքյանը փորձել է ներազդել տուժողների վրա։ Ավելի ուշ պարզվել էր, որ ծեծի գործը հսկող դատախազ Ենոքյանը զանգահարել էր տուժող կողմին՝ Զաքարյանների ընտանիքի անդամներից մեկին, եւ փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել Էր եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել պաշտոնյայի վերադասին։ ՀՀ քննչական կոմիտեն անմիջապես միջնորդություն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ դատախազի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ։

Այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել էր նաեւ Հարութ Զաքարյանի մայրը՝ տիկին Անահիտը՝ ասելով. «Միայն հարցրել է՝ Հարությունը ե՞րբ է գալու, առողջականը ո՞նց է, ի՞նչ տեղեկություն ունենք նրա վիճակի մասին։ Այդքան բան, ավելորդ ոչինչ չի ասել այդ մարդը»;

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատախազի լիազորությունների մեջ ամենեւին էլ չի մտնում նման զգացմունքային գործառույթը։ Նա չպետք է կապ հաստատեր տուժողների հետ՝ թեկուզ հետաքրքրվելու համար, թե ինչ վիճակում է Զաքաոյանը։ Թեեւ մյուս կողմից էլ կարող է արդարանալ, թե վերահսկելու նպատակով է զանգահարել։ Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ գլխավոր դատախազը։

Ինչ բացատրություն տվեց Գեւորգ Կոստանյանին

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ ՀԿԳՎ դատախազ Հակոբ Ենոքյանը այս առիթով կանչվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ բացատրություն տալու, թե ինչու է զանգահարել տուժող Զաքարյաններին։ Համենայնդեպս, Ենոքյանը խիստ անհանգստացած իր մտերիմներին հայտնել է, որ գնում է մի հեռախոսազանգի համար բացատրություն տալու։ ՚Մեզ հասած տեղեկություններով՝ դատախազ Ենոքյանն իր այս քայլը բացատրել է քննիչի նկատմամբ ունեցած անվստահությամբ։ Վերջինս հայտնել է, որ երբ հետաքրքրվել է, թե ինչու չեն հարցաքննում Հարություն Զաքարյանին, քննիչը պատասխանել է՝ նա երկրում չէ, կամ առողջականը լավ չէ, եւ, ահա, ինքն էլ չվստահելով քննիչին՝ անձամբ է փորձել հետաքրքվել, թե ինչ վիճակում է Հարությունը եւ արդյո՞ք ընդունակ է ցուցմունք տալու։

Այն, որ այս երկու գերատեսչությունները մշտապես փորձում են մեկը մյուսի վրա

թերություններ գտնել, գաղտնիք չէ, սակայն այս դեպքն աննխադեպ էր այնքանով, որ ՀՀ քննչական կոմիտեն արդեն դատախազությանը փորձում է մեղադրել ներազդելու մեջ, եւ եթե առաջիկայում մարզպետի որդին կամ նրա հարազատները խուսափեն պատժից, պատասխանատվության ողջ բեռը կարող է ընկնել հենց դատախազ Ենոքյանի վրա։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31