Անցյալում նավթի ոլորտում Հայաստանը Իրանի հետ ունեցել է բավական հետաքրքիր պայմանավորվածություններ։ Այսպես, 2007թ. սեպտեմբերի 15-20-ին Մեղրիում փորձագիտական մակարդակում տեղի ունեցավ նավթավերամշակման գործարանի շինարարության նախագծի քննարկում։ Հանդիպումը տեղի ունեցավ Իրանի նավթի եւ գազի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախնական փորձագիտական գնահատումների համաձայն՝ Հայաստանում 7 մլն տոննա հզորությամբ նավթավերամշակման գործարանի շինարարությունը կարժենար մոտավորապես 600-700 մլն ԱՍՆ դոլար։ Կարիք կլիներ նաեւ Մեղրիից Իրան երկաթգիծ կառուցել, որը շատ թանկ չէր արժենա։ 2000-ական թվականներին Իրանը մեծ քանակության (2007թ. այդ ցուցանիշը կազմեց երկրում օգտագոոծվող նավթամթերքի ընդհանուր ծավալի 40%-ը) բենզին էր գնում, որովհետեւ նրա նավթավերամշակող գործարանները չէին կարողանում բավարարել ներքին պահանջարկը։ Սակայն 2008թ. սեպտեմբերին տնտեսական համագործակցության գծով ոուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի ոուսաստանցի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Ի. Լեվիտինը պաշտոնապես հայտարարեց, որ նավթավերամշակման գործարանի շինարարությունը շահութաբեր չէ։ Նա նշեց, որ այդ նախագիծը շահավետ չէ, քանի որ առաջին հերթին լուծված չեն իրացման շուկայի եւ հումքի մատակարարումների հարցերը։ Այդպիսով, նախագիծը սառեցվեց։ Կասկած չկա, որ նավթավերամշակող գործարանի կաոուցմամբ Հայաստանը ձեռք կբերեր նոր տնտեսական եւ քաղաքական նշանակություն տարածաշրջանում, ինչը չէր համապատասխանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։
Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագետ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև