Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի արկածները Երեւանում. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 11,2015 12:06

Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցները տեղի խնդիրներին դիմակայելու համայնք են ձեւավորել Հայաստանում։ Նրանք նախընտրում են ավելի շատ իրար հետ շփվել, իրար ծառայություններից օգտվել։ 

Մաշտոց պողոտայում գործող գեղեցկության սալոններից մեկի ցուցանակին գրություն է. «Մենք ունենք սիրիահայ կանացի վարսահարդար»։ Գեղեցկության սրահում մեզ հայտնեցին, որ սա ոչ թե գովազդի միջոց է, մոդայի հետ քայլելու ցանկություն եւ այլն, այլ պարզվում է, որ սիրիահայերը սիրում են համերկրացի վարպետի մոտ հաճախել։ Սիրիայից գաղթած մեր հայրենակիցների բիստրոներում հաճախորդների մեծ մասը սիրիահայեր են։ Եվ խնդիրը նոստալգիայի մեջ չէ։ Սիրիահայերն իսկապես այստեղ հարմարվելու մեծ խնդիր ունեն եւ կես բառից հասկանում են իրար։ Տան վարձ, տեղական խոսվածք ու ժարգոն… Սիրիահայերը ստիպված են ոչ միայն արեւելահայերենին ու Երեւանի ժարգոնին վարժվել, այլեւ հասկանալ տեղացիների կողմից գործածվող ռուսերենը։ Ավելի դժվար է հարկային մարմիններին ընտելանալը։

Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի մի հատվածում փոքրիկ կրպակներ են, գրեթե բոլորի վարձակալները սիրիահայեր են։ Այստեղ նրանք արագ սննդի կետեր են բացել, վարսավիրանոց, համակարգչային սարքերի եւ արեւելյան համեմունքների խանութներ եւ այլն։

Սաքո Քիրազյանը գետնանցումում մոտ 10 ամիս առաջ համեմունքների խանութ է բացել, համեմունքներից բացի վաճառում է բնական օճառներ, իսկական բնական ձիթապտուղ՝ բերված Սիրիայից, Լիբանանից, Իրանից։ Հիմնականում աշխատում են որակի վրա։ «Առաջին անգամ եկողը ասում է մի քիչ թանկ ա։ Բայց որ առնի, գնա, էլի գալու է»,- ասաց Սաքոն։ Հարցին՝ բիզնեսն արդարացնու՞մ է իրեն, պատասխանեց, որ դրան բիզնես ասելը սխալ կլինի, քանի որ ամսական շահույթը հավասար է «ուրիշի մոտ աշխատելու աշխատավարձին»։ «Սա նախընտրելի է։ Չնայած հազիվ մեր ծախսերը հասցնում ենք կամ չենք հասցնում, բայց դե ի վերջո գիտենք, որ մերն է»,- նշեց Սաքոն։ Այս խանութը Քիրազյանների ընտանիքին կերակրող միակ աղբյուրն է։ Սիրիայում նրանք զբաղվել են երկաթի մշակմամբ։ Սաքոն նշում է, որ Սիրիայում աշխատավարձերը մի 40 տոկոսով բարձր էին, եւ ապրուստն էլ մոտ 70 տոկոսով էժան էր։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31