Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջուր կա, բայց չկա. ինչո՞ւ են չորանում Բագրատաշենի այգիները. «Հայկական ժամանակ» 

Օգոստոս 11,2015 11:40

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր խաղողի չորացած թփերի՝ վերը բերված լուսանկարները հետեւյալ գրաոմամբ.

«Այս նկարները ստացել եմ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներից։ Նրանք ահազանգում են, որ ջուր չլինելու պատճառով այգիները չորանում են։

Խնդրի վերաբերյալ խոսել եմ մի շարք պաշտոնյաների հետ։ Լուսանկարներից, կարծում եմ, ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ։ Եթե հրատապ միջոցներ ձեռնարկվեն, այգիների գոնե կեսը հնարավոր է փրկել»։ Գրառման կապակցությամբ երեկ մի բանի հարց ուղղեցինք պատգամավորին.

– Պարոն Փաշինյան, ձեր գրառումներից հետո որեւէ բան փոխվե՞ց Բագրատաշենի այգիներում։

– Թեմայի վերաբերյալ հեռախոսազրույցներ եմ ունեցել Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի,

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հետ։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն խոստացավ, որ արդեն այս գիշեր տվյալ ուղղությամբ մատակարարվող ջրի ծավալը կավելացվի վայրկյանում 300 լիտրով, և այսօր մենք կտեսնենք, թե դա ինչ ազդեցություն ունեցավ իրավիճակի վրա։ Բացի դա, խոստացել են հրատապության կարգով ջրանցքի՝ Բագրատաշենի հատվածում հունի մաքրման աշխատանքներ տանել, որպեսզի ջրանցքի թողունակությունը մեծանա։ Ինձ բացատրեցին, որ խնդրի առաջացման պատճառներից մեկն այն է, որ Բագրատաշենի խաղողի այգիներին մատակարարող ջրանցքը հողային հիմքով է, ջրանցքի հատակին բուսականություն է աճում, ինչը խոչընդոտում է թողունակությանը։ Բացի դա՝ շոգ եղանակի պատճառով ջուրը ներծծվում է հողի մեջ եւ գոլորշիանում։ Սրանք պաշտոնական բացատրություններն են։

– Այդ բացատրությունները ձեզ համոզի՞չ թվացին։

– Այս ջրանցքի խնդրի հետ, անկեղծ ասած, աոաջին անգամ չէ, որ առնչվում եմ։ Բագրատաշենի հարեւան գյուղերից մեկի՝ Պտղավանի բնակիչները մեկ ամիս

առաջ ահազանգել էին նմանատիպ խնդրի մասին։ Դեղձի հասունացման շրջան էր, եւ ջրի ծայրահեղ պակասություն էր զգացվում, եւ գյուղի բնակիչները ինձ ցույց էին

տալիս Դեբեդ գետը, որի հունը ափեափ լիքն էր։ Այսինքն՝ ջրի պակասություն չկա։ Իսկ այս տարածաշրջանին ոռոգման ջուր մատակարարվում է ինքնահոս ջրանցքի

միջոցով։ Այսինքն, ջուրը Դեբեդից դաշտեր հասցնելու համար ոչինչ անել պետք չէ, հարկավոր է միայն փականները բացել։ Այս իրավիճակը տարօրինակ թվաց, եւ հետաքրքրվելով իմացա, որ այս ինքնահոս ջրանցքը սնվում է Այրումի հէկ-ի ամբարտակից։ Այսինքն, պատկերավոր ասած, նույն կաթսայից օգտվում է ե՛ւ հէկ-֊ը, ե՛ւ ջրանցքը։ Եթե ոռոգման ջուրը քիչ են տալիս, հէկ-֊ը հոսանք շատ է արտադրում, եթե ոռոգման ջուր շատ են տալիս, հէկ-ը հոսանք քիչ է օգտագործում։

– Նկատի ունեք՝ այստեղ չարաշահումնե՞ր են տեղի ունենոմ։

– Նկատի ունեմ՝ այստեղ շահերի որոշակի բախում կա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31