Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ստերլիգով. «Ադրբեջանում ինձ մեկ օրում թալանեցին, իսկ Ղարաբաղում ընդհանրապես գողություն չկա»

Օգոստոս 11,2015 11:36

«Արցախում բնակության երկու ամիսների ընթացքում ոչ մի տեսանկարահանող սարք չեմ տեսել: Ընդ որում, գողություն ու խուլիգանություն ընդհանրապես չկա: Ե՛վ տները, ե՛ւ մեքենաները բաց են: Երեխաները խաղում են, որտեղ ասես եւ երբ ասես, ու ոչ ոք չի մտածում, որ նրանց կարող են առեւանգել»,- այս գրառումը «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում կատարել է Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած ռուս գործարար Գերման Ստերլիգովը:

Նա նշել է, թե Լեռնային Ղարաբաղում անզեն աչքով տեսանելի է, որ իրականում ոչ մի փոխադարձ կապ չկա տեսախցիկների առկայության եւ հանցավորության մակարդակի միջեւ. «Միլիոնավոր տեսախցիկներ են անհրաժեշտ այլ բանի համար: Էհ, լավ է լինել չճանաչված հանրապետություն. պետք չէ օրուգիշեր հետեւել ու գաղտնալսել սեփական բնակչությանը»:

Ստերլիգովը նաեւ գրել է, որ պաշտոնական Բաքվին դուր չի գալիս, որ ինքը գովում է Ղարաբաղը. «Դրա համար իմ նկատմամբ նույնիսկ միջազգային հետախուզում հայտարարեցին: Ես կյանքումս մեկ անգամ եւ մեկ օրով եմ եղել Բաքվում: Այդ մեկ օրը բավական էր, որ ինձ թալանեին, եւ ես մնայի առանց գումարի ու իրերի: Իսկ Ղարաբաղում ընդհանրապես գողություն չկա: Եվ ի՞նչ եք կարծում, որտե՞ղ է ամենից շատ ինձ դուր եկել»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Որքան ալ գովէ եւ գնահատէ մեզ,այս անձը հարցական խորհրդաւոր կէտ մը ունի որ մութ է ինձ համար։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31