Վերաքննիչ դատարանը ծանրաբեռնվածության պատճառով այսօր հետաձգել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով բողոքի քննությունը:
«Այսօրվա նիստն էլ առանց որեւէ պատճառաբանության հետաձգվեց: Դատավորները դեռ փորձում են հասկանալ, թե ինչպիսի դատավճիռ կայացնել: Դեռ նախորդ դատական նիստում կարող էին ավարտել քննությունը, բայց հետաձգեցին: Երեւի չեն համաձայնեցրել վերադասի հետ, թե ինչ անեն»,- Aravot.am-ին ասաց Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի կառուցումից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներին միացել էր նաեւ Արգիշտի Կիվիրյանը, ում բերման ենթարկելիս ոստիկանները բռնություն են գործադրել:
Ոստիկանի հաղորդման հիման վրա, Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ հարուցվեց` ոստիկանին հարվածներ հասցնելու եւ ինքնավնասվելու համար` Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն էլ մեղավոր էր ճանաչել Կիվիրյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ