Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության չորրորդ օրը հաջող է ընթանում հայաստանցիների համար:
75 կգ քաշային Արման Հովհիկյանն այսօր երկրորդ հաղթանակը տարավ՝ մեծ առավելությամբ պարտության մատնելով թուրք Օսման Այդիին: Արմանն արդեն քառորդ եզրափակչում է:
Առավել համոզիչ էր 56 կգ քաշային Արամ Ավագյանի մեկնարկային մենամարտը ֆինն Մատի Կոտայի հետ, որն ավարտվեց առաջին իսկ ռաունդում: Արամի հասցրած ուժեղ հարվածները պատռել են մրցակցի հոնքը եւ մրցավարը դադարեցրել է մարտը:
Քիչ հետո ռինգ է մտնելու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայաստանցու երկրորդ մրցակիցը Եվրոպայի առաջնությունում դանիացի Ենոք Պոուլսենն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ