Լրահոս
Օրվա լրահոսը

Քարեն Հիլիարդ․ «Քաղաքականությունն ու բիզնեսը բավարար չափով տարանջատված չեն». «Ազատություն»

Օգոստոս 10,2015 19:03

«Ակնհայտ է, որ Հայաստանի նման երկրներում քաղաքականությունն ու բիզնես շահերը բավարար չափով տարանջատված չեն: Կոռուպցիայի մեկ այլ մակարդակ է այն, ինչ մենք կոչում ենք վարչական կոռուպցիա, երբ քաղաքացին գործ է ունենում պետական կառույցների հետ, օրինակ՝ կրթության, առողջապահության հարցերով, կամ ոստիկանության հետ, և կաշառքի ռիսկ կա: Հայտնի է, շատ երկրներում կոռուպցիայի առաջին տեսակի դեմ պայքարը շատ դժվար է: Այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներ կոռուպցիայի դեմ պայքարի գերազանց մեկնարկ են ունեցել՝ կենտրոնանալով վարչական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ», – «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:

Գրեթե չորս տարի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումից, որ բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: 2011 թվականի նոյեմբերի 9-ին կայացած Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր․ – «Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»: Սակայն անցած տարիներին լրատվամիջոցներն ուղղակի հեղեղված էին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներին, ազգականներին պատկանող բիզնեսների մասին հրապարակումներով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31