Մինչդեռ արվեստագետները դժգոհում են դրանց վատ որակից
Տեղեկացրել էինք , որ բազմաթիվ են դժգոհությունները Ռոբերտ Նիկողոսյան անունով երիտասարդի՝ Երեւանի տարբերի շինությունների վրա արված մեծանուն հայերի դիմանկարների առիթով:
Aravot.am-ը Ռոբերտ Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերում իր նկարների վերաբերյալ քննադատություններին : «Նայած քննադատություն»,-ասաց երիտասարդը: Իսկ ունի՞ քաղաքային իշխանությունների համաձայնությունը՝ իր ցանկացած վայրում շինությունների պատերին նկարելու համար: «Այո, տեղյակ են»,-պատասխանեց նա: Ի պատասխան մեր մյուս հարցի էլ՝ ի՞նքն է ընտրում վայրը՝ որտեղ նկարի, թե՞ քաղաքապետանանն է առաջարկում, Ռոբերտ Նիկողոսյանն ընդամենը պատասխանեց՝ փորձում ենք համաձայնեցնել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ռոբերտ Նիկողոսյանի նկարը՝ Ֆեյսբուքյան էջից
Ռոբերտ ջան նախագիծդ լավն է տեսական իմաստով, բայց էն խեղճ Մհեր Մկրտչյանին ինչի՞ ես Վերնիսաժի մոտի շենքի պատին օլիգարխի տեսքով նկարել, ոնց որ Սերժի ախպեր Սաշիկը լինի: