Ազգային անվտանգության ծառայությունը «նպատակահարմար չի գտնում» տրամադրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ապացույցները, որոնց հիման վրա ձերբակալություններ են կատարվել։
Մարզպետի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձին օժանդակելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է տրամադրել Աթաջանյանի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները անգամ Գլխավոր դատախազին ու դատարան դիմելու արդյունքում։ Հիմնավորումը մեկն է՝ նպատակահարմար չեն գտնում։ Թե ինչու՝ բացատրություն չկա:
Փաստաբանը սա որակում է ապօրինություն՝ պնդելով, որ նախաքննական մարմինն իրավունք չունի ապացույցները թաքցնել իրենցից: Հայաստանի օրենսդրությամբ այս գործընթացը, չի կարգավորում, ուստի տվյալ դեպքում գերակա են միջազգային պայմանագրերը. – «Նշված իրավական ակտերով անառարկելիորեն գրված է, որ մեղադրյալը՝ պաշտպանական կողմը, իրավունք ունի ծանոթանալու մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում