Ազատության հրապարակում հինգ օր առաջ նստացույցը դադարեցրած ազատամարտիկները այս շաբաթվանից կսկսեն մարզային այցելությունները: Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի` ազատամարտիկները չեն բացառում կարճատեւ նստացույցեր սկսել մարզերում:
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ ամենայն հավանականությամբ հենց վաղվանից էլ կայցելեն մարզեր, հատկապես մարզային մեծ քաղաքներում են նախատեսել համախմբման հավաքներ. «Ոնց որ Երեւանում էր, նստացույցը կար, տղաներն իմանում էին, գալիս էին, նախանշում իրենց հետագա գործողությունները կամ վերահաստատում պայքարը շարունակելու իրենց պատրաստակամությունն ու պահանջները: Այդ նույն բանը կլինի՝ պարզապես մարզերում: Կլինեն նստացույցեր՝ թեկուզ երկու կամ երեք օրով, իմաստն այն է, որ նստացույցը միայն օպերայի բակում չի լինում»:
Արփինե ՍԻՄՆՈՆՅԱՆ
Կարդացեք նաև