Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշգրտում՝ ՀՅԴ նոր սերունդի կեդրոնական վարչութեան

Օգոստոս 10,2015 16:53

Norseround.com-ը գրում է՝ զարմանքով ընթերցեցինք ՀՅԴ Նոր Սերունդի նախկին Կեդրոնական Վարչութեան կողմէ ղրկուած մամլոյ հաղորդագրութիւնն ու կարգ մը այլ նամակները: Մեր խոր հիասթափութիւնը կ’ուզենք յայտնել ՀՅԴ Նոր Սերունդի նախկին Կեդրոնական Վարչութեան կարգ մը անդամներու որդեգրած գործելաոճին կապակցութեամբ:

Արդարեւ, լուծարուած մարմնին մաս կազմած այս անձերը, կը կատարեն ապատեղեկատուական աշխատանք հայ համայնքին մօտ, տարածելով իրականութեան չհամապատասխանող բովանդակութեամբ նամակներ, եւ շփոթ կը սերմանեն՝ այդ գրութիւնները ղրկելով նամակատուփի մը միջոցով, որուն հասցէն կը տարբերի ՀՅԴ Նոր Սերունդի պաշտօնական նամակատուփի հասցէն՝ secré[email protected]:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ
    վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը, պատմաբանները, ականատեսները:Չկա նախկին դաշնակ բոլորն ել նույն կավի կտորն են եվ մասին պայքարում են նույն կեխտոտ գաղափարը:

    Ի սկզբանե եւ մինչեւ վերջ ՀՅԴ-ն ունեցել է անհեթեթ ու հանցավոր գաղափար, իբր թե հայ ժողովրդի ազատությունը հնարավոր է միայն մեծ երկրների միջամտությամբ, այդ միջամտությանը կարելի է հասնել միայն նրանց ստիպելով, իսկ ստիպել կարելի է միայն նույն այդ ժողովրդի թափված արյամբ: Միջամտությունն այնքան ավելի հզոր կլինի, որքան ավելի շատ թափվի ժողովրդի արյունը: Եվ հետեւողականորեն ամեն ինչ արել է այդ «հիմքը» ապահովելու համար:
    Հանցավոր արկածախնդրության առաջին արդյունքը 1895-96թթ. 300.000 հայերի կոտորածն էր, որ ոչ միայն չսթափեցրեց, այլ ավելի ոգեւորեց Դաշնակցությանը:
    «Դրոշակ», 1897, թ.
    1. «Մենք չենք հավատում ո՛չ սուլթանին, ո՛չ էլ դիպլոմատիային: Մենք` հայերս, 1896 թիվը վերջացնում ենք ավելի ուրախ, քան սկսել ենք (տասնամյակներ անց նույն «Դրոշակը» եւ ողջ ՀՅԴ-ն 1894-96թթ.-ն անվանեցին «զուլումի տարիներ» – ծ.խ.):
    Ավելի մեծ հավատով ենք դիմավորում 97 թվականը:
    Մենք ուշադրություն չենք դարձնում իրենց խելոք ու ավելի փափկասիրտ կարծող հայերի բարբաջանքների վրա եւ ավելի բացարձակ կերպով հայտարարում ենք, որ միշտ պետք է կռվենք:
    Մեր խիղճը հանգիստ է, որովհետեւ համոզված ենք, որ հայի փրկության միակ միջոցը հեղափոխությունն է…
    Հավատացած ենք, որ այդ սուրբ մարտը մեզնից պահանջում են մեր ստրուկ ժողովուրդը, մեր ավերակ հայրենիքը եւ մեր հարյուր հազար նահատակների սուրբ հիշատակը:
    Նոր տարին սկսում ենք գոչելով` «Կռիվ, կռիվ եւ ավելի ուժեղ կռիվ»:

    300.000 անմեղ ու անիմաստ զոհ տված եւ հսկայական նյութական կորուստներ կրած արեւմտահայությունը երկրից դուրս վռնդեց իր «ազատարարներին»` արժանանալով Դաշնակցության ծանր մեղադրանքներին այն բանի համար, որ չհամաձայնեց «մինչեւ վերջին հայը» գնալ ստույգ մահվան եւ «թշնամուն տալ միայն ածխացած դիակներ»:

    1908թ. ՀՅԴ-ն դաշնակցեց երիտթուրքերի հետ` կատարելու թուրքական հեղափոխությունը, ապա, չնայած վերջիններիս` Ադանայում իրականացրած 30.000 հայերի կոտորածին, նրա հետ եղբայրության դաշն կնքեց եւ հրապարակավ հրաժարվեց «Հայ դատից»:

    «Դրոշակ», 1909, թ.
    1. «Դաշնակցությունը` հավատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպին` պիտի շարունակե նույն թափով եւ ավելի լայն ծավալով համագործակցել թուրք երիտասարդ կուսակցության եւ մտավորականության հետ` ի պաշտպանություն Սահմանադրության եւ համախմբել այդ գործակցության շուրջ բոլոր դիմադիր տարրերը` հայ եւ օտար… Կուսակցությունը ջանք չպիտի խնայե վերացնելու համար միջազգային եւ ազգային այն բարդությունները, որոնք կրնան դժվարացնել իրավակարգի հիմնավորումը եւ ազդելու փոխադարձ եւ անկեղծ համերաշխությանը: …Դաշնակցությունը վճռողականապես ետ մղելով անջատողական ձգտումները` պիտի տքնի վերակազմել երկրի տնտեսական ու քաղաքական կարգերը Օսմանյան պետության ամբողջության մեջ, հիմնված բոլոր շրջաններու տեղական լայն ինքնավարության վրա եւ ամրապնդված բոլոր տարրերու կապերով»:

    Լեո.
    1.«Դաշնակցությունն այլեւս աղմուկ չհանեց այդ (Ադանայի ջարդի) առիթով միջազգային հրապարակում, դիվանագիտական առաքելություններ եւ այլ այսպիսի հնարքներ չսարքեց: Ընդհակառակը, Ադանայի արյունը մի կռվան դարձավ, որ նա, իր կուսակցական շահերի տեսակետից, մի օգտավետ դաշինքով միանա երիտասարդ թուրքերի կուսակցության հետ» (Թ.Հ.Գ., էջ 58-59):

    Թուրքիայում պաշտոնապես գործելու տարիներին ՀՅԴ-ն վարեց վայրիվերո եւ խիստ վտանգավոր քաղաքականություն: Նախ` Հայկական հարցից ու Եվրոպայի միջամտությունից հրաժարվելով եւ երիտթուրքերին հավատարմության երդումներ տալով` դրա դիմաց նրանցից պառլամենտական աթոռներ ստացավ: Իսկ երբ Թուրքիան հայտնվեց վտանգի առջեւ (Բալկանյան պատերազմներ) կրկին բարձրացրեց Հայկական հարցը եւ դիմեց օտար պետությունների միջամտությանը: Թուրքական կառավարությունը սա համարեց թիկունքից հարված եւ լրացուցիչ հիմքեր ստացավ հիմնավորելու եւ արդարացնելու համաշխարհային պատերազմի տարիներին տեղահանության անվան տակ ցեղասպանության իրականացման իր ծրագիրը:

    Այսօր հային նոր աղետ է սպասվում,Րաֆֆին Արեվմտյան Հայաստանից է իր պայքարը շարունակելու, նույն դաշնակների գաղափարը:

    Սթափվիր Հայ ազգ,վեր կաց քո քնից քանի դեռ ուշ չէ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31