Օգոստոսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Կատարվել է ձեր նվիրական երազանքը: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները: Հավատում եմ, որ անկրկնելի ժամանակ կանցկացնեք ձեր պատմական հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը կդառնան ձեր կյանքի լավագույն, անմոռանալի երկու շաբաթը, և դուք կկարոտեք Հայաստանը, կմտածեք վերադառնալու մասին: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ջերմ, ուրախ, ակտիվ օրեր: Մենք ձեզ սիրում ենք և միշտ ձեզ հետ ենք լինելու այս օրերի ընթացքում»:
Արիտունցիներին ողջունեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Բագին» գրական հանդեսի խմբագիր, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը:
Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը հանդես եկավ Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունների կատարումով:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ Այրարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը, գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:
«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակցելու համար Հայաստան է ժամանել 107 երիտասարդ 13 երկրից՝ Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Հունաստանից ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իսրայելից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից:
Սփյուռքի նախարարություն