Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Այս ձեւով չեն կառավարում երկիրը, դա կառավարման մեթոդ չէ»

Օգոստոս 10,2015 17:11
stverayin

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտ մեկ տարի առաջ հավաք էր կազմակերպել գործարարների հետ, որը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել: Հավաքի ժամանակ վարչապետը մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ էր տվել հայաստանյան խոշոր գործարարներին, որ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ սկսեն աշխատել հավասար դաշտում եւ դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները:

Այս առնչությամբ Aravot.am-ը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե իր գնահատականով ի՞նչ տվեց այդ հավաքը, եւ Հովիկ Աբրահամյանի այդ հորդորի հետեւանքով ինչքանո՞վ գործարարները դուրս եկան ստվերից այս 1 տարվա ընթացքում:

Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ այդ հավաքից հետո իրականում մեր տնտեսությունը ստվերից դուրս եկավ: Դա անհնարին է: Դրա համար անհրաժեշտ է, որ ընդունվեն օրենքներ, որոշ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտեր, որ, օրինակ, շաքարի ներկրումը, ալյուրի ներկրումը չսահմանափակվեն ինչ-որ մեկ անձի համար: Բաժանվեն քվոտաների, լինի քվոտավորված ներկրում, որ ցանկացած  մարդ, ով ցանկանում է, կարողանա ներկրել: Օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերով հնարավոր է կարգավորել տնտեսությունը: Բայց այս ձեւով հավաքել մարդկանց ու ասել, որ գնացեք արեք՝ այս ձեւով չեն կառավարում երկիրը, դա կառավարման մեթոդ չէ: Նրան լսողները ես չեմ կարծում, որ այնքան բարոյական մարդիկ են, որ պետք է անպայման մեջքները ուղղեն եւ սկսեն հայրենանվեր գործ անեն: Դա բացառենք»:

Զոյա Թադեւոսյանը հիշեցրեց, որ վերջերս ֆինանսների նախարարությունը որոշում էր կայացրել սահմանափակել որոշակի ապրանքների ներկրումը Հայաստան. «Դա հատկապես ֆիզիկական անձանց էր վերաբերում: Իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկրման սահմանափակումը նշանակում է ինչ-որ մարդկանց ավելի մեծ քանակությամբ թույլատրել ներկրել, այդպիսի ենթատեքստ է պարունակում: Եթե ուզում են շուկան ապամենաշնորհացնել, ապա պետք են օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, եւ այդ ամենի հետ մեկտեղ նրանք, ովքեր կառավարում են, պետք է իրենք էլ հրաժարվեն շուկայի մենաշնորհեցման գաղափարից: Այդ պարագայում նոր հնարավոր կլինի տնտեսությունը ստվերից դուրս բերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31