Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական էլեկտրագծին կմիանան Վրաստանը, Ռուսաստանը եւ Թուրքիան. Iran Daily

Օգոստոս 10,2015 15:01

Իրանը եւ Հայաստանը երեկ Թեհրանում ստորագրել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիրը: Այն ստորագրել են Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադին եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը: Այս տեղեկությունը հաղորդել է «Iran Daily»-ն:

Պայմանագրի համաձայն՝ իրանական կողմը կտրամադրի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 117,6 միլիոն դոլար գումարի մի մասը՝ 90,5 միլիոն դոլարը: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 18 ամսվա ընթացքում: Նոր էլեկտրագծի շնորհիվ Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը ներկայիս 300 մեգավատից կհասնի մինչեւ 1000 մեգավատ:

Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը նշել է, որ հայ-իրանական 3-րդ էլեկտրագիծը նաեւ կմիանա Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերին եւ ավելացրել. «3-րդ էլեկտրագիծը հնարավոր կդարձնի, որ Իրանի էներգետիկ համակարգերը Վրաստանի եւ Հայաստանի միջոցով միանան Թուրքիայի էներգետիկ համակարգին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31