Օգոստոսի 8-ին Բեյթեդդինի 2015.թ արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ համերգով հանդես եկավ Լիբանանում:
Համերգը տեղի ունեցավ փառատոնի կազմակերպիչների հրավերով և ՀԲԸՄ աջակցությամբ:
Համերգին ներկա գտնվող շուրջ 3000 հանդիսատեսների առջև հայ երաժիշտները կատարեցին Բրամսի, Մոցարտի, Արամ Խաչատրյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
Համերգին ներկա էին Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ և պաշտոնյաներ, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, արվեստագետներ և երաժշտասերներ: Համերգից հետո՝ ի պատիվ հայ երաժիշտների Բեյթեդդինի նախագահական պալատի բակում կազմակերպվեց ընդունելություն:
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարարություն