Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը վիրահատություն է տարել. պատմում է հայրը

Օգոստոս 10,2015 14:44

Aravot.am-ի զրուցակիցը «Յանուս» թատրոնի տնօրեն, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հայրն է՝ պատմաբան, հայագետ Մովսես Նաջարյանը:

Նա մեզ պատմեց, որ որդին ոչ թե իր, այլ` մոր ազգանունն է կրում, եւ իրականում քսան տարեկան է: Պարոն Նաջարյանը զարմացել է որդու մասին լուրից. «Ինքը ծնված արտիստ էր, դերասան, նկարիչ, բեմադրիչ, քանդակագործ, արվեստագետ ի ծնե: Արվեստագետ մարդը կարո՞ղ է մարդասպան լինել: Չեմ հավատում, որ որդիս մարդ կարող է սպանել, բացառում եմ նման բան»:

Մեր հարցին, թե որդին ի՞նչ կապ ուներ էքստրասենսի հետ, պարոն Նաջարյանն ասաց. «Չեմ իմանում՝ ինչ կապ ուներ այդ կնոջ հետ, ինքը ամուսնացած է, մոտ մեկ տարեկան աղջիկ ունի»:

Մեր հարցին, թե ճ՞իշտ են տեղեկությունները, որ անհավատարմության պատճառով կինը թողել, հեռացել է, պարոն Նաջարյանն ասաց. «Մարդ ու կնոջ արանքը չեմ կարող մտնել, այդ ամուսնությունը հենց սկզբից սխալ էր, բայց երկուստեք գնացին այդ քայլին: Ջահել, քսան տարեկան երիտասարդն իրենից մեծ աղջկա խելքի հետ խաղում է, ի՞նչ անեմ»:

Նա չհստակեցրեց, թե քանի տարի էր որդուց մեծ իր հարսը: Ասաց՝ որդու հետ չի խոսել նրա ձերբակալվելուց հետո ու առայժմ տեղեկություն չունի՝ ինչ մեղադրանք է նրա նկատմամբ առաջադրվել. « Տեղեկությունները, թե տղաս թմրամոլ է, տարօրինակ, չեն համապատասխանում իրականությանը: Ինքը թոքերի վիրահատություն է տարել, նույնիսկ խմիչք չի օգտագործում, որովհետեւ նրան հակացուցված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31