Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մահացած Մերի Մարգարյանի դեպքի լուսաբանումը հազարավոր հղի կանանց խուճապի կմատնի (տեսանյութ)

Օգոստոս 10,2015 14:38

Չի կարելի մահացած մարդու անձնական կյանքից լուսանկարներ հրապարակել եւ ինտիմ կյանքը հանել հանրության առաջ` ասում է հոգեբանը
«Աղմուկ, աղաղակ, ողբ, լաց, այդ ամենը դրական չի անդրադառնում հասարակության վրա,  այսօր մենք շատ հաղորդումներ ունենք, որոնք գովաբանում են ծեծը, ջարդը, հարազատների մեջ կռիվը դարձել է հանրային թամաշայի երեւույթ»,-այսօր  «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Սպանություննեի, ինքասպանությունների, վիրավորների ու դժբախտ պատահարների մասին զանգվածային լուսաբանումը, հոգեբանի կարծիքով, պետք է լինի գրագետ, հոգեբանորեն ճիշտ մշակված, որպեսզի այդ երեւոյթների ընկալումը քաղաքացիները կարողանան ընդունել իրատեսորեն:

Aravot.am-ի այն հարցին, թե ո՞ր տեղեկատվությունը պետք է հրապարակվի, որը` ոչ, Աննա Բադալյանն ասաց. «Տեղեկատվությունը պետք է լինի պարզ, թափանցիկ, բայց շատ ճկուն ու զգոն: Կարեւոր փաստերը, որոնք տեղի են ունեցել, ոչ ավելի, ոչ պակաս պետք է հրապարակել, բայց չպետք է ավելորդ նկարներ, պատկերներ, անհարկի ինֆորմացիա տալ»:
Ըստ նրա, չի կարելի «մահացած մարդու անձնական կյանքից լուսանկարներ հրապարակել եւ ինտիմ կյանքը հանել հանրության առաջ»:

Աննա Բադալյանը, անդրադառնալով մահացած ծննդկանի` Մերի Մարգարյանի դեպքին , ասաց, որ ամենեւին իմաստ չուներ այդ տեսակ, ամենայն մանրամասնությամբ տեղեկատվություն հրապարակել, քանի որ հղիությունն ու ծննդաբերությունը ամենախոցելի վիճակն է կնոջ մոտ, եւ հղի կանայք այդ տեղեկատվության արդյունքում կարող են կանգնել հոգեբանանական ծանր վիճակի առաջ:

Հարցին, թե սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ինչպե՞ս է անդրադառնում մարդկանց հոգեկանի վրա եւ արդյո՞ք գումարի բացակայությունը կարող է մարդկանց գցել ընկճախտի մեջ, հոգեբանը պատասխանեց, որ,  իհարկե, ֆինասները կարեւոր են. «Եթե մարդը թերսնվում է, առողջ չէ, ապա նրա հոգեբանությունն էլ նորմալ չի կարող լինել, բայց  ֆինանսներին այդքան կարեւորություն տալ պետք չէ: Մարդիկ կան, որ լուսարձակում են, այնքան պայծառ են, բայց նայում ես՝ այդքան մեծ հնարավորություն չունեն: Հավատացնում եմ ձեզ, ամենամեծ  ֆինասներ ունեցողներն էլ հանգիստ չեն»:
Հոգեբանը գտնում է, որ ամեն ինչ չէ, որից պետք է դժբախտություն սարքել, եւ եթե ինչ-որ բան վատ է, ապա պետք է պատճառները մեզանում փնտրել. «Եթե մի բան վատ է՝ մենք ենք սխալ աշխատել, նշանակում է՝ չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել մի բան անել»:
Ըստ նրա, տագնապներ լինում են բոլոր հասարակություններում. «Մեր պարագայում բնականոն ռիթմով առաջ ենք գնում, կարեւորը մեր հասարակությունը ամենածանր իրավիճակներում զերծ է ամբոխ լինելուց, շատ վաղուց դա չենք ունեցել, նշանակում է հասարակությունը առողջ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31