Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղըզստանի անդամակցության շրջանակներում սահմանների բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին: Այս տեղեկությունն, ըստ «МИР 24» հեռուստաընկերության, հաղորդել է Ղրղըզստանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Ղրղըզստանը մի քանի օր առաջ է պաշտոնապես մտել ԵՏՄ: Միությանը անդամակցելու դիմումը հաստատել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի խորհրդարանները եւ նախագահները: Փաստաթղթերի համապատասխան փաթեթն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
Հաղորդագրությունում նաեւ նշված է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 08:00-ից 10:00-ն, փակ է լինելու «Ակժոլ-ավտոճանապարհային» անցակետը: Հենց այնտեղ է լինելու պաշտոնական արարողությունը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ