Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ այս գիշեր պայթյուն է եղել, որի հետեւանքով 7 մարդ է վիրավորվել: Այս լուրը հաղորդել է «BBC»-ն:
Վիրավորներից 5-ը ոստիկաններ են, իսկ 2-ը՝ խաղաղ բնակիչներ: Պայթյունի հետևանքով այրվել է մեքենա, որը եղել է ոստիկանական բաժանմունքի մոտ, իսկ 20 մեքենաներ վնասվել են:
«Hurriyet Daily News»-ն էլ հաղորդել է, որ վերոնշյալ պայթյունից մի քանի ժամ առաջ երկու անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ եւ փախել են, երբ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել:
Նախնական տվյալներով` վիրավորներ չկան: Ըստ «Hurriyet»-ի՝ հարձակումները տեղի են ունենում Թուրքիայի եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջև լարվածության ֆոնին:
Կարդացեք նաև
Թուրքիան վերջերս նաև հայտարարել է, որ ավելի ակտիվ դեր է ստանձնում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ