Սուբոտիցայում երեկ ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած 10 ըմբիշները ձեռք բերեցին ընդամենը մեկ բրոնզե մեդալ: 54 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը մեկնարկային գոտեմարտը 1/8 եզրափակչում տանուլ տվեց Լերի Աբուլաձեեին: Եվ միայն այն բանի շնորհիվ, որ Վրաստանի ներկայացուցիչը մտավ եզրափակիչ, Տիգրանը սփոփիչ գոտեմարտերում երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն ստացավ ու այդ շանսը օգտագործեց:
Մեր մյուս ըմբիշները ոչ մի բանով աչքի չընկան ու մեկը մյուսի հետեւից դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև