Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Նիկողոսյան. Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ

Օգոստոս 10,2015 10:15

Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար  շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի , թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չի և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի  Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ:

 

Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի

գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյան

Հ. Գ. Ներկայացված տեսակետն ամբողջությամբ Անդրանիկ Նիկողոսյանինն է: Aravot.am-ը հրապարակել է այն, որպեսզի մեր ընթերցողները  տեղեկանան, որ կան հայ հասարակական գործիչներ, որոնք մտածում են Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Ակնկալում եմ ՀՀ ազգային անվտանգությն ծառայության և ՀՀ նախագահի՝ ՀՀ անկախության երաշխավորի արձագանքը՝ ԻՐԱՎԱԿԱՆ հետևանքներով:ՀՀ քրեական օրենսգիրքը կունենա համապատասխան հոդվածներ:
    Խոսքի ազատությունը չի կարող ՀՀ ինքնիշխանության հաշվին լինել:
    ՁԵր դիտարկումները կցանկանայի կարդալ-պարոն Աբրահամյան և տիկին Իսրայելյան

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Տիգրան Ավետիսյան,
      Ներկայացված տեսակետն ամբողջությամբ Անդրանիկ Նիկողոսյանինն է: Aravot.am-ը հրապարակել է այն, որպեսզի մեր ընթերցողները տեղեկանան, որ կան հայ հասարակական գործիչներ, որոնք մտածում են Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին:

      • Տիգրան Ավետիսյան says:

        Հասկանում եմ, հարգելի Հովհաննիսյան, բայց որտեղից վերցրեցիք , թե ես Առավոտին եմ վերագրում նշված մտքերը:
        Ես ուղղակի կւոզենայի լսել այս կապակցությամբ նշված անձանց տեսակետները:

  2. Տիգրան Ավետիսյան says:

    Ինչու չեք հրապարակում մեկնբանությունը:?

  3. Տ.Ա. says:

    Լավ, սենց ձևակերպեմ:
    Իրավացի է հարգելի պարոն Ա. Նիկողոսյանը_ոչ մի անհատ իրավասու չէ որոշելու ՀՀ ճակատագիրը, այդ թվում ՝հենց ինքը՝ նիկողոսյանը:
    Այդ հարցը որոշել է հայ ժողովուրդը հենց ՀԱՆՐԱՔՎԵՈՎ՝ Սահմանադրության ընդունմամբ, որի 1-ին հոդվածը հստակ ասում է որ ՀՀ ինքնիշխան պետություն է:

  4. Մարատ says:

    Լսեք ու պատկերացրեք կյանքում չարտասանածս բոլոր հնարավոր ու անհնար ածականները այս բիբինի հասցեին

  5. Սուքիաս says:

    Մի տեղ մի ժամանակ ինչ որ մեկն ասել է <> և իրոք որ հայ ժողովրդի արգանդը ում(ինչ) ասես չի ծնում։ Հետո էլ օր ու գիշեր բողոքում ենք մեր վատ կյանքից։

  6. ՀՀ քաղաքացի says:

    Խորախորհուրդ մտքեր արտահայտող սույն սուբստանցին տեղեկացրեք, որ նախ կայսրությունները ստեղծվում են պատերազմներով: Ռուսաստանը Հայաստանում պիտի պատերազմ վարի: Եվ հետո` այ……….Ռուսաստանը Հայաստանում իկր ռազմաբազայում չի կարողանում կարգուկանոն հաստատել ու հանգիստ քնած անմեղ մարդկանց սպանողներ են ծնվում այդ զորամասում: Ողջ Հայաստանը տանք Ռուսաստանին, որ ողջ Հայաստանում անմեղ մարդկանց կոտորեն: Առանց Ռուսաստանի էլ դա անում են սրա նմանները:

    ԱՌԱՎՈՏ ջան, բազմակարծությունը ընդունել եւ միանշանակ ողջունելի է: Բայց սրա ասածը կարծիք չէ, ոտնձգություն է ազգային անվտանգության եւ արժանապատվության դեմ: Ինքը եթե ուզում է, թող տնով-տեղով, քույր-կին-մայրով գնա մտնի Ռուսաստանի ինչի մեջ կտեղավորվեն: Նման բաները ՊԵՏՔ Է չհրապարակել: Պատմության աղբանոց նետել սրան:

  7. ՀՀ քաղաքացի says:

    Մեկ հարց.

    Ինչու է Արամ Աբրահամյանին եւ Աննա Իսրայելյանին ուղղված Տիգրան Ավետիսյանի առաջարկին պատասխանում Հռիփսիմե Հովհաննիսյանը??? ՈՎ է նա??? Արամի ու Աննայի անունից խոսելու իրավունք ունի??? էդ Հռիփսիմե Հովհաննիսյանը թող ինքնակոչ փաստաբան չդառնա: Իմ մի շարք մեկնաբանությունների պատասխանել են հենց խմբագիրները` Արամն ու Աննան, ինչը շատ հաճելի է: Նաեւ նշանակում է, որ խմբագիրները չեն զլանում պատասխանել մեկնաբանությունններին: ՀԵՏԵՎԱԲԱՐ. էդ Հռիփսիմե Հովհաննիսյանը թող ինքնակոչ փաստաբան չդառնա:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հռիփսիմե Հովհաննիսյանը նույնպես կայքի խմբագիրներից է, եւ այն ժամանակահատվածում, երբ նա է խմբագրում եւ մոդերացնում կայքը, բնականաբար, նրան է տրված նաեւ մեկնաբանողների գրածները հրապարակել կամ չհրապարակելու, նրանց մեկնաբանություններին պատասխանելու իրավունքը: ՀԵՏԵՎԱԲԱՐ, Հռիփսիմեն ո՛չ ինքնակոչ է, ո՛չ էլ փաստաբան:

  8. Armine says:

    այ ստրկամիտ ոչնչություն,հիմա զորավար Անդրանիկը գերեզնանում շուռ եկավ

  9. Կառեն says:

    Տեսեք սրա իսկական դեմքը: ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ; https://www.lragir.am/index/arm/0/society/view/117404

  10. Իհարկե հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք այս կամ այն քաղաքական գործչի հետևը մտնելու համար անիմաստ հայտարարություններով են հանդես գալիս և դառնում ծիծաղի առարկա, բայց այս անգամ հեղինակը գերազանցել է մարդկային պատկերացումների հնարավոր և անհնար բոլոր սահմանները։ Հեղինակի մասին երբևէ լսած չլինելով փորձեցի նրա մասին մի քանի բան կարդալ համացանցում և առաջինը ինչին բախվեցի եղավ հոդվածը, որում <> այս հեղինակին մեղադրում եին բռնի ուժով երիտասարդ աղջիկներին տիրանալու մեջ և չգիտեմ ինչու՝ զարմացած չեմ։ Ուղղակի նման հիմարություններ գրելուց առաջ գոնե պաշտոնապես հրաժարվել է պետք հայ լինելուց կամ դիմել հոգեբուժի օգնությանը։

  11. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ

    Տեղեկացնեմ, որ օգոստոսի 11-ի ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ստորագրությամբ մեկնաբանությունը …..Իհարկե հաճախ կարելի է հանդիպել մարդկանց …..եւ այլն, իմը չէ, ՀՀ այլ քաղաքացի է: Թե ինչու այլ անուն չի ընտրել` չգիտեմ:

    Հարգելի Մելանյա Բարսեղյան
    Դուք բացատրել ենք ձեր կայքի աշխատանքի նրբությունները, որոնք ընթերցողին պետք չեն: Ես հարցնում եմ. ինչու է Ա մարդուն ուղղված հարցին պատասխանում է Բ մարդը: Տեսեք, հետո Արամ Աբրահամյանը պատասխանել է: Ուրեմն Հռիփսիմեն թող սպասեր:

    Խայտառակ հաճելի է, որ մեկնաբանությունները պատասխան են ստանում: Բայց թող պատասխանի նա, ում ուղղված է հարցը:
    Ձեր պաշտոնը կասեք Մելանյա Բարսեղյան???? Ում հետ պատիվ ունեմ երկխոսելու??????

  12. Գեւորգ says:

    Իմ պատմության դասախոսն այսպես էր ասում – “Հայ ժողովուրդը միայն ֆուտբոլի դաշտում է միաբան”: Հիմա այս կոմենտների մեջ ես տեսնում եմ ֆուտբոլային միաբանություն, ընդեմ Նիկողոսյանի (իմա՝ ռուսաստանի) բացահայտվող պլանների: Իհարկե, լկտի ու վրդովեցուցիչ է անկախ երկրին առաջարկել “հարմար տեղ մտնել”, սակայն …. միայն էմոցիոնալ, ամբիցիոզ տեսանկյունից (որը աստված մեզ տվել, չի խնայել!) Իմ համեստ կարծիքով, այս ինտերնետային, միասնական ու միակողմանի խիստ հակազդեցությունը միայն ցուցադրում է մեր տաղանդավոր ժողովրդի հավաքական տհասությունը քաղաքական լուրջ հարցերում՝ եթե այն իրոք այդպիսին է: Սակայն ես խիստ կասկածում եմ, որ այն մեր ամբողջ ժողովրդի հավաքական տեսակետն է: Պատկերացրեք ասենք, որ գյուղերում ծվարած սակավաթիվ ծերուկներին հարցնում են՝ ցանկանում եք արդյոք ռուսաստանի քաղաքացի դառնալ, այնտեղի թոշակով (մոտ 4 անգամ ավել!), գազի գնով (մի երկու անգամ պակաս!), վիթխարի բանակի պաշտպանության ներքո եւ հար ու նման այլ գայթակղություններ: Իհարկե, զգուշավոր գյուղացին անպայման կհարցնի – բա դրա դիմաց ի՜նչ են պահանջում: – Հեչ, պատասխանում եք դուք, միայն տելեվիզրը որ միացնես պուտին-մուտին ցույց կտա, հիմկվա ս….- մ…. ների փոխարեն: – Էդ հե՜չ, կասի գյուղացին, իսկ ղարաբաղի, ցեղասպանության հարցերը ոնց կլինի?
    Ահա եւ կպարզվի այն պարզ հարցերի փաթեթը, որը պիտի դրվի հրավիրողի առաջ` նախքան հիստերիայի մեջ ընկնելը: Իմ կարծիքով, պատասխանը կարող է այսպիսին լինել՝ առաջարկը մեզ համար խիստ գայթակղիչ է, սակայն մեր այս կարեւոր կորուստները (ղարաբաղ, նախիջեւան եւ արեւելյան Հայաստան), որը տեղի է ունեցել ռուսների մասնակցությանբ (եւ բնականաբար՝ արդեն նաեւ իրենց համար կորուստ պիտի համարվի!) պիտի վերականգնվի, որից հետո մատանին հաճույքով կվերցնենք! Իհարկե, այստեղ մի պստիկ հարց կարող է տրվել (եթե իրենք էլ հայավարի մոտենան)՝ – տո քնձռոտ մոզիներ, ինչ եք ձեզնից ներկայացնում, որ հլա պայման էլ դնում եք, փոխանակ թաքուն պարելու! Ինչ ունեիք-չունեիք մեզ եք ծախել, ձեր քաղաքացիների կեսից ավելին մեր հացով է ապրում, ձեր սահմաներն ու ել ու մուտը մենք ենք հսկում …. եւ հար ու նման այլ դառը փաստեր: Սակայն ռուսը հայ չէ նման գործերի մեջ, եւ նրանց դրությունն էլ հիմա մի քիչ այն չէ, ուստի հնարավոր է բազար անել:
    Ընդիմախոսները զայրացած կհարցնեն՝ – Բա հետո՜, բա մեր պատվական ազգը՜…: Պատասխանը կարճ է՝ հետ նայեք 100 տարի առաջ ինչեր տեղի ունեցան եւ ինչով վերջացան: Այն ժամանակ էլ մեզ ճիշտ նման բան առաջարկեցին եւ ճիշտ նման ձեւով հիստերիայի մեջ ընկանք ու զայրույթով մերժեցինք: Արդյունքն այն եղավ, որ կամավոր մտնելու փոխարեն (իր հնարավոր բոնուսներով) մեզ զոռով մտցրին իրենց ցանկացած տեղը (հայտնի ահավոր կորուստներով!)
    ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ!

  13. Зурабян Норайр says:

    Господин Абраамян! Госпожа Исраельян! Несколько лет назад, ваши статьи комментировали люди, которые ОТКРОВЕННО пропагандировали ликвидацию государственности Армении в пользу России! Помню их имена. ГРАНТ ПАПИКЯН, ЗАВЕН, НАРА!Помню, господин Абраамян, Вы даже признались, что лично знакомы с ГРАНТОМ ПАПИКЯНОМ! Я его “встретил” и в других изданиях. Хоть по мыслям и стилю мне очевидно, что он пожилой человек, он притворялся мужчиной лет 30-35, врачом, отцом двух детей. Предполагаю, это был ПРОФЕССИОНАЛЬНЫЙ провокатор. Они был ВАШИМИ троллями? Помню, я обратился к Вам, господин Абраамян, и к Вам, госпожа Исраельян, чтобы вы убрали эти подрывные комментарии. Они не только предлагали упразднить государственность Армении, но еще и требовали АРЕСТОВАТЬ и ЗАСАДИТЬ всех, в том числе и меня, кто ПРОТИВ ликвидации государственности Армении! Как они радовались, когда Армения подписала договор о вхождении Армении в ТС! Как они потирали руки, что наконец смогут запихнуть в тюрьма своих соотечественников, кто смеет дурно выразится про Путина! Помню! Помню как вы, господин Абраамян, и Вы, госпожа Исраельян, как отказались убрать эти преступные мысли с ваших страниц. Вы это объяснили их ПРАВОМ НА МНЕНИЕ. Мои протесты о том, что это не мнение, а подрыв государственности Армении, вы игнорировали! Тогда я решил, что имею дело с агентами российских разведслужб(имею в виду вас, господин Абраамян и госпожа Исраелян) и с разведцентром России(имею в виду ваше издание)! Я и сейчас думаю, что это так. Я смотрел Ваш интервью, господин Абраамян, не хочу назвать с кем. Убежден. Не ошибаюсь. На что вы надеялись, господа? Ведь все было очевидно. Что, Россия в отношения Армении совершила хоть что-то, что нельзя было прогнозировать в 2012-ом, или 2013-ом? Сейчас вы тоже не хотите убрать провокационные комментарии? Вы решили до конца нести СЛУЖБУ? Очевидно, знайте что делаете!

  14. Հասմիկ Հարությունյան says:

    Իբր Ա. Նիկողոսյանի ասածը քիչ զզվելի է՝ վերնագիրն արդեն ամբողջությամբ «Առավոտի» ստեղծագործությունն է. սա, փաստորեն, ասել է, որ «դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Ես համոզված եմ, որ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ԿՄՏՆԻ Ռուսաստանի կազմի մեջ»։
    Իսկ վերնագրում դրված է՝ «Հայաստանը ՊԵՏՔ Է մտնի Ռուսաստանի կազմ»։ Այսինքն, վերնագրի գաղափարը, քանի որ մեջբերում չի, ստացվում է՝ «Առավոտինն» է։ Կամ ժուռնալիստական հնարք է, որ մերձենում է սադրանքի։ Շատ հնարավոր է, որ Նիկողոսյանը շատ ավելի վատ ու ծայրահեղ աննորմալ «գաղափարներ» ունի, բայց ինձ համար նման վերնագիրները էժանագին հնարքներ են՝ մարդկանց ուղեղներն աստիճանաբար ընտելացնելու համար գաղափարների, որոնք մինչ այդ անընդունելի էին։
    Մեղմ ասած՝ լավ չի։

    • Հարգելի Հասմիկ Հարությունյան: Ուղարկվածը «Առավոտի» հեղինակային հոդվածը չէ, այլ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունը, որը հրապարակվել է այնպես, ինչպես ուղարկվել է՝ պարզաբանող հետգրությամբ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31