Այս տարվա աշնանը Սանկտ Պետերբոււրգի հնագույն երաժշտության Earlymusic 17-րդ փառատոնում կներկայացվի Եկատերինա Երկրորդի մոռացված կոմիկական օպերան՝ «Դժբախտություն-հսկա Կոսոմետովիչը», որի կոմպոզիտորն է Մարտին-ի-Սոլերը:
Colta.ru-ի փոխանցմամբ, կայսրուհու գրած օպերայի պրեմիերան կկայանա Էրմիտաժում, որտեղ առաջին անգամ ներկայացվել է 200 տարի առաջ: Այնուհետեւ օպերան կներկայացվի Հյուսիսային մայրաքաղաքի Կապելլայում: Այս պահին բեմադրության վրա աշխատում են «Եկատերինա Մեծի մեներգիչներ» խմբի արտիստները: Այն 13 տարի առաջ հիմնադրել է ջութակահար Անդրեյ Ռեշետինը, որը նաեւ Earlymusic-ի գեղարվեստական ղեկավարն է: Անսամբլն իր առաջ նպատակ է դրել «վերակենդանացնել» 18-րդ դարի բոլոր այն ստեղծագործությունները, որոնք մոռացված են կամ քիչ են կատարվում: Օպերան գրվել է 1788 թվականին, գլխավոր հերոսը Լոկմետա թագուհու որդին է, որը պատրաստվում է գնալ այլ թագավորություն՝ սխրանքներ գործելու: Նրա ընկերներ Տորոպը եւ Կրիվոմոզգը հիմարացնում են թագաժառանգին, որպեսզի տանից չգնա: