Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 9-ի, ժամը 18.50-ին ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրեց, որ ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 21.16-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Սեսսնա 206” մակնիշի ինքնաթիռը և “Ռոբինսոն 44” մակնիշի ուղղաթիռը:
Նախնական տվյալներով “Սեսսնա 206” մակնիշի ինքնաթիռում եղել են օդաչուն և ազգությամբ հայ Է. (8 տարեկան) և Օ. (10 տարեկան) Գելչյանները, Լ. (25 տարեկան) և Պ. (26 տարեկան) Մանուկյանները:
Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լուսանկարը՝ արխիվային