Օգոստոսի 8-ին, ժամը 20.05-ին Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Նվեր Վիկտորի Սահակյանը: Իջեւանի ԲԿ-ից տեղեկացանք, որ նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի աջ կեսի առաջնային պատի, աջ նախաբազկի միջին երրորդականի, ձախ սրունքի հրազենային վիրավորումով:
Մեր տեղեկություններով՝ նա վնասվածքները ստացել է Իջեւանի սահմանագոտում: Նույն օրը ժամը 20.45-ին Ն. Սահակյանը տեղափոխվել է Երեւան, ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այնտեղից տեղեկացանք, որ վիրավորի վիճակը լավ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ