Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղին կինը լքել էր անհավատարմության համար. Գեւորգ Սարգսյան

Օգոստոս 09,2015 20:46

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական բաժնի նախկին վարիչ Գեւորգ Սարգսյանը հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղի հոր ընկերն է:

«Հայրը մի հրաշալի անձնավորություն է, լեզվաբան, պատմության հրաշալի մասնագետ: Հրաշալի գիրք ու թարգմանություններ ունի: Երբեմն հանդիպում ենք, որովհետեւ շատ գիտակ ու բանիմաց անձնավորություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց պարոն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղին, մեր զրուցակիցը ճշգրտեց նախ նրա տարիքը` 32-ից ոչ պակաս, իսկական անունը` Մխիթար, թեեւ, ըստ նրա, Մխիթարին նաեւ Մուշեղ էին ասում. «Ես նրան Մուշեղ էի ասում, հայրն էլ էր Մուշեղ ասում…Մի քանի տարի առաջ Մուշեղը թատրոնով հետաքրքրված Սունդուկյանի անվան թատրոն էր դիմել: Գալիս, զրուցում էր, հետաքրքրվում էր ռեժիսուրայից սկսած մինչեւ դերասանական խաղ: Հարցնում էր, ինչպես դերասանների վերաբաշխում անի, ներկայացումների փորձերն ինչպես անի, քանի փորձ անի: Ուզում էր թատրոնի պրոֆեսիոնալ աշխատանքային սկզբունքները սովորել: Շատ աշխույժ, անմիջական տղա էր: Նա այնքան եռանդուն ու հետաքրքրասերն էր, ամեն տեղ վազվզում էր շատ զարմանում եմ, որ կարող էր սպանություն կատարել, չեմ կարողանում հավատալ»:

Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ (Մխիթարը) մեղադրվում է «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հայի գործն այդպես է – պարտք տվեցիր, հետ չտվեց` պիտի սպանվի (կամ, գոնե երեխին պիտի տանես, որ տալիքն առնես!) Ամուսինն անհավատարիմ եղավ, ուրեմն վերջին սրիկան է՝ եթե կին է, պիտի սպանվի անխոս (խեղճ սիրեկանն էլ թե հետն եղավ, էն էլ պիտի վարի գնա, բա ոնց!) Իսկ եթե “կարգին բան տանելու” համար է մարդը “վիզ դրել” (կտրել), ապա միանգամայն “նորմալ” գործ է!
    Մի իրական պատմություն ներկայացնեմ համեմատության համար, որը տեղի է ունեցել ԱՄԷ – ում:
    – Հնդիկը հայից մոտ 30 հզ. դոլլար էր վերցրել որ միասին բիզնես անեն, բայց ձախողվել կամ թռել էր: Որոշ ժամանակ անց հայը բռնեցրել է նրան ու, մի չափալաղ տալով՝ պոլիս տարել: Դատն այսպես որոշեց՝ դու վստահել ես, ինքդ էլ տուժել ես! Փող չունի մարդը հիմա, քեզ որտեղից տա? Իսկ այ որ բիզնես պարտնյորիդ զարկել ես ինչ-որ փողի համար, այստեղ բացահայտ մեղավոր ես, պիտի բավարարես մարդուն, ներեղություն խնդրես, իր պահանջած ծախսը քաշես, կամ էլ որոշ ժամանակ բանտում նստես!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31