Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մանկատների 19 սաներ մեկնեցին Թբիլիսի՝ դիտելու ՈՒԵՖԱ-ի վերնագավաթի «Բարսելոն»-«Սեւիլիա» խաղը

Օգոստոս 09,2015 18:35

ՈՒԵՖԱ-ի «Խաղաղության աղավնիներ» ծրագրի շրջանակներում եւ ՀՖՖ նախաձեռնությամբ ու ջանքերով Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան եւ Գավառի մանկատան 19 երեխաներ  այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայից մեկնեցին Թբիլիսի՝ դիտելու օգոստոսի 11-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի վերնագավաթի «Բարսելոն»-«Սեւիլիա» հանդիպումը:

скачанные файлы

ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Դավիթ Ավանեսյանն Aravot.am-ին ասաց, որ ծրագրում Հայաստանից բացի ընդգրկված են եւս յոթ երկրներ: «Այդ բոլոր երկրների երեխաները հանդիպումից առաջ «Դինամո Արենայում» կմասնակցեն խաղաղության շքերթին, որից հետո ներկա կգտնվեն «Բարսելոն»-«Սեւիլիա» հանդիպմանը:

Գյումրիի պատվիրակության պատասխանատու Սենիկ Առաքելյանի խոսքերով այս ծրագրում իրենց հոգածության կենտրոնից մասնակցում է յոթ երեխա: «Ընտրությունը պետք է կատարվեր 8-12 տարեկան երեխաների մեջ, այնպես որ առանձնապես տարբերակները շատ չէին: Քանի որ ինքս ֆուտբոլի մարզիչ եմ եւ իմ խմբում մարզվում են Ֆրիտյոֆ Նանսենի անվան հոգածության կենտրոնի տղաներ եւ աղջիկներ, նախապատվությունը տվել ենք, այսպես կոչված, ֆուտբոլային երեխաներին, որոնք սիրում են այս մարզաձեւը, հասկանում ֆուտբոլը», – ասաց մարզիչը:

Իսկ Գավառի մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանի խոսքերով, ընտրություն կատարելիս հաշվի են առել երեխաների ուսման առաջադիմությունը, սպորտի նկատմամբ ունեցած սերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31