Այն բանից հետո, երբ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Կոլմար»-«Շամբլի» խաղի գլխավոր մրցավարը վնասվածք ստանալու հետեւանքով ի վիճակի չի եղել շարունակել սպասարկել հանդիպումը, եզրայիններից մեկը փոխարինել է նրան: Բայց պարզվել է, որ պահեստային մրցավար չկա: Բարեբախտաբար, հանդիսականների մեջ եղել է մի մարդ, որը սիրողական լիգաներում աշխատելու փորձ է ունեցել: Հենց նա էլ ստանձնել է եզրային մրցավարի դերակատարությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ