Բուլղարացի գուշակ Վանգելիյա Պանեւա Դիմիտրովան՝ Վանգա անունով, ոչ միայն հայտնի է ապագայի գուշակություններով, մարդկանց ճակատագրեր որոշելով, այլեւ առողջությանը վերաբերող խորհուրդներով, բժշկությամբ: Նա սպիտակարյունությամբ տառապող հիվանդներին խորհուրդ է տվել խմել փիփերթի արմատների հյութ, իսկ նույն հիվանդությամբ տառապող երեխաներին՝ փիփերթի ծաղիկների:
Լյարդի ցիրոզը տարածված եւ վտանգավոր հիվանդություն է, որով հիվանդ մարդկանց Վանգան խորհուրդ է տվել ցորենի ալյուրը խառնել կաթին եւ խմել:
Նա նույնիսկ գլխին ուժեղ հարված ստացած երեխաների ծնողներին առաջարկել է ապաքինման պարզ ու արդյունավետ միջոց. երեխային լողացնել առավոտյան շաղով, որից հետո խոնավ շորով փաթաթել:
Քորից տառապող կանանց գուշակն առաջարկել է եռացնել 5 բաժակ գարի եւ այդ եփուկով շփել մաշկը, իսկ էկզեմայով հիվանդներին՝ անտառային զանազան ծաղիկներից պատրաստած թունդ թուրմը տաք վիճակում քսել համապատասխան մասերին:
Վանգայի խորհուրդները վերաբերում են տարբեր հիվանդություններ ունեցողներին, օրինակ, երիկամներով հիվանդ պատանիներին՝ դդմի սերմերով թեյ խմել, իսկ շաքարային դիաբետի նախնական փուլում խորհուրդ է տվել խմել մոշի պտուղների եփուկ:
Ոտքերի այտուցներից տառապող կանանց առաջարկել է պատրաստել ձիթապտղի յուղի եւ ջրի խառնուրդ եւ դրանով ծածկել ցավոտ տեղերը:
Տասը եւ ավելի տարիներ կրծքի շրջանում ցավ ունեցող կնոջն ախտորոշել է թոքաթաղանթի բորբոքում եւ խորհուրդ տվել բուժման հետեւյալ եղանակը. խմորիչով՝ դրոժով հունցած հացի խմորին ավելացնել քացախ, բուսական յուղ, թթու գինի եւ ստացված խառնուրդով թրջել որեւէ կտոր ու դնել ցավող տեղին: Բուժամիջոցը կրկնել մինչեւ ապաքինումը:
Նախաինֆարկտային վիճակում գտնվողներին՝ չորս օր անընդմեջ առավոտյան քաղցած վիճակում մոմխի թեյ խմել, իսկ ասթմայով հիվանդները, ըստ նրա խորհրդի, պետք է մայրախոտից պատրաստված թուրմ խմեն:
Կա դեղնախտը երեք օրում բուժելու մի շատ դյուրին միջոց. Վանգան առաջարկում է մեկ կիտրոնի հյութի մեջ մեկ գդալ սոդա խառնել եւ քաղցած վիճակում երեք օր խմել:
Դողէրոցքը բուժելու համար խորհուրդ է տվել թարմ ձուն դնել ալյումինի մաքուր ափսեի մեջ, վրան ավելացնել 200 գրամ խաղողի քացախ, ապա ափսեն դնել արեւի տակ: Հաջորդ օրը ձվի կճեպն ամբողջությամբ կլուծվի: Ստացված պարունակությունը լավ խառնել եւ քաղցած ժամանակ խմել:
Վանգան ձկնեղենից թունավորվելու դեպքում խորհուրդ է տվել անիսոնի օղին խառնել ջրին եւ խմել, իսկ աղիների արյունահոսությունը բուժելու համար պատրաստել հետեւյալ ըմպելիքը. ճերմակ մղամոճի՝ մոլախոտի բողբոջները ծեծել-մանրացնել, խառնել մեկ բաժակ ջրին եւ առավոտյան քաղցած վիճակում խմել:
Պատրաստեց Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2015
https://www.facebook.com/groups/1114287781975570/permalink/1114297531974595/ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս մեր լրատվամիջոցները սկսել են հիշեցնել Վանգայի 1993 թ. ին կատարված գուշակությունը Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին, թէ իբր մոտ 2023 թ. ին Հայաստանը ետ է վերցնելու իր հողերը, իսկ Ադրբեջանը դադարելու է գոյություն ունենալուց ու դրանով բարին հաղթելու է չարին :
Իբր փորձ է կատարվում քաջալերել հայ հասարակությանը, և ցավալի է , որ շատերը հավատում են դրան և ուրախանում , առանց գոնե մի փոքր մտածելու այդ գուշակության վտանգների մասին: Նախ հիշեցնեմ որ ըստ Աստվածաշնչի գուշակությունը մեղք է, իսկ գուշակները ծառայում են չարին , և եթե որևէ ազգ ապավինի և հավատա նրանց խոսքերին, Աստծո բարկությունը այդ ազգի վրա կլինի: Մենք դարեր շարունակ արյուն ենք թափել մեր հավատքը ու ազգային ինքնությունը պահելու համար, հպարտանում ենք, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, սակայն միևնույն ժամանակ դրսևորում ենք հակաքրիստոնեական վարք. պատվելով չարի ծառաներին, նրանց մեծ պայծառատեսներ անվանելով , ու կուլ ենք տալիս սատանայի, մարդկության իրական թշնամու խայծը՝ հեռացնելով Աստծո պաշտպանությունը մեր երկրից : Զարմանալի է, որ հայը կարող է ասել, որ ինքը քրիստոնյա է , մկրտվել և պսակադրվել է եկեղեցում, և միևնույն ժամանակ հավատալ գուշակներին, հեռուստաշոու սարքել նրանց մասնաակցությամբ , ապավինել աստղագուշակներին, կենդանակերպերին և այլն: Եթե ինչ որ մեկը համաձայն չէ ինձ հետ , ապա հորդորում եմ կարդալ Աստվածաշունչը , կամ գոնե հարցնել այդ մասին եկեղեցու քահանաներին: Մեջբերեմ մի հատված qahana.am կայքից .
,, Ինչպիսի՞ն է Հայ Եկեղեցու կարծիքը Նոստրադամուսի և Վանգայի մասին:
Աստված անսխալական է: Սուրբ Հոգով կատարված և Աստվածաշնչում գրի առնված բոլոր մարգարեությունները իրականացան անխախտ կերպով: Եվ դրանք բուն մարգարեություններ եղան, և ոչ թե կանխագուշակություն, քանի որ կանխագուշակությունները նույն կանխատեսումներն են, որ հատուկ են մարդկանց և դևերին ու հիմնված են որոշ գիտության և ենթադրության վրա. իսկ ճշմարիտ մարգարեությունը միշտ հիմնված է բացարձակ իմացության վրա, որը միայն Աստված ունի: Այդ պատճառով մարդկանց կողմից՝ դևերի օգնությամբ, արված կանխագուշակությունների միայն մի մասն է կատարվում: Այսպես, Նոստրադամուսի կանխատեսումներից իրականացան միայն 70%-ը, իսկ Վանգայի՝ 30%-ը: Հետևաբար Եկեղեցին երբեք չի ընդունում և չի էլ ընդունել ո՛չ Նոստրադամուսին, և ո՛չ էլ Վանգային և իրենց գուշակությունները, քանի որ դրանք աստվածային զորության հետ ոչ մի կապ չունեն:Բացի այդ, քիստոնեությունը դատապարտում է ամեն տեսակ մարդկային փորձ՝ գուշակելու ապագան կամ առհասարակ գուշակություն անելու:Եկեղեցին բացահայտ կերպով մերժում է բոլոր գուշակներին… ,,
Մեջբերման ավարտ:
Բացի այդ ստացվում է նաև , որ որոշները ուրախանում են Ադրբեջանի կործանման մտքից, մոռանալով , որ այնտեղ միլիոնավոր խաղաղ բնակիչներ են ապրում, սովորական մարդիկ, որոնցից շատերն ի դեպ չեն հավանում այս պատերազմը և այդ երկրի վարչակազմի գործելաոճը: Ակնհայտ է , որ նշված գուշակության թշնամանք հրահրող բովանդակությունը դեմ է Հայաստանի ոչ միայն քրիստոնեական, այլ նույնիսկ քաղաքական դիրքորոշմանը, այն է . Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը շարունակվի, մենք ագրեսոր չենք, հողեր զավթող չենք , այլ ընդամենը պաշտպանում ենք մեր հայրենիքը, չենք ցանկանում խաղաղ բնակիչներ տուժվեն և ոչ մի կողմից: Այդ սկզբունքներն են մեզ արդարացնում այս պատերազմում թէ Աստծո , թէ միջազգային հանրության առջև:
Քրիստոնեական կյանքի հիմք հանդիսացող Աստվածաշունչը սովորեցնում է .
Եփ.6:12.՛՛մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են՛՛
Խելամիտ մարդը բարու հաղթանակ անվանել մի ամբողջ երկրի ու ազգի կործանման հաշվին ձեռքբերված նոր տարածքների մասին միտքըՙ չեր կարող՝ նման հիմարություն կարող էր հորինել միայն ազգիս ամենամեծ հակառակորդը՝ սատանան, որը դարեր շարունակ փորձել է խայտառակել ու վերացնել Քրիստոսի անունը կրող հայ ժողովրդին:
Իսկ ինչ վերաբերվում է Վանգային ապա նա ինքն է խոստովանել, որ գուշակություն անելով մահացու մեղք է գործում Աստծո դեմ, այդ մասին մանրամասն կարող եք կարդալ համացանցում: