Հայաստանի պատանի հունահռոմեական ըմբիշներն այսօր անմասն մնացին Եվրոպայի առաջնության պարգեւներից:
Թեեւ հինգ մասնակիցներից երեք հոգի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էին ստացել, սակայն թե 42 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը (նկարում), թե Էդգար Թամազյանը (58) եւ թե Ոսկան Հակոբյանը (69) գրեթե առանց լուրջ պայքարի տանուլ տվեցին իրենց գոտեմարտերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ