Բուլղարիայում այսօր մեկնարկել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են աշնանը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրեր:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ռինգ մտած երեք բռնցքամարտիկներից որակավորման փուլը հաղթահարել է 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Իսկ ահա 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը պարտվել են ու դուրս մնացել պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ