Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր վերջինը մրցահարթակ մտան ավագ պատանիների պայքարին մասնակցող մեր 94 կգ քաշայիններ Սարգիս Կիրակոսյանն ու Գրիգոր Գրիգորյանը, որոնք պայքարելու էին հաղթելու համար:
Սարգիսը (նկար 1) պոկում վարժությունում հստակ իրացրեց երեք մոտեցումները եւ պայքարը եզրափակեց երկրորդ արդյունքով՝ 138 կգ: Իսկ Գրիգորը մեկնարկային 130 կիլոգրամը սանձելուց հետո հաջորդ երկուսում ձախողվեց 135 կգ-ում: Դեռ երկրորդ մոտեցման ժամանակ նա ցավեցրեց ձախ արմունկը, իսկ երրորդում՝ վնասեց (նկար 2) ու ստիպված եղավ հրաժարվել հետագա պայքարից: Տա Աստված, որ վնասվածքը լուրջ չլինի:
Սարգիս Կիրակոսյանը պայքարը շարունակեց իր եւ թիմակցի փոխարեն ու հաղթեց: Դրա համար նրանից պահանջվեց հրում վարժությունում երկրորդ մոտեցմամբ սանձել 167 կիլոգրամը, որից հետո վերջին մոտեցման անհրաժեշտություն արդեն չկար: Երկամարտի 305 կգ-ն միանգամայն բավարար էր պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնելու համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դե ԴԵՄՔ ենք էլի, ԱՊՐԵՍ ՍԱՔՈ ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան:
Հայ ծանրամարտիկներ
Ջան ծանրամարտիկներ
Ձեր մայրերը ձեզ ղուրբան