Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին:
Այս տեղեկությունը ադրբեջանական 1news.az կայքին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչություն հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան:
Այցելությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Կարմիր խաչի ներկայացուցիչները զինվորին տեղեկություններ են փոխանցել ընտանիքի մասին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն մարտի 22-ին հաղորդել էր, որ նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ