Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն Շվեդիայում համալրվեց առաջին բրոնզով

Օգոստոս 07,2015 19:38

Եվրոպայի պատանեկան առաջնությունում քիչ առաջ 85 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը (նկարում), որն արդեն այս մարզաձեւում ճանաչում ձեռք բերած Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրն է, երկամարտի 301 (130+171) կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր՝ միայն անձնական քաշի պատճառով արծաթը զիջելով լեհ Մաթեուշ Շկուլիմովսկուն:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաեւ Հարություն Ենգիբարյանը, որը պոկում վարժությունից հետո ցույց էր տվել երկրորդ արդյունքը՝ 138 կգ: Սակայն, ըստ ամենայնի, պայքարի լարվածությունը եւ պատվո պատվանդանին շատ մոտ գտնվելը կատարեցին իրենց «սեւ գործը» եւ Հարությունը հրում վարժությունում չբարձրացրեց նախնական 160 կիլոգրամը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31