Լրահոս
Օրվա լրահոսը

Աիդա Մանուկյանը հայաստանցի 4-րդ չեմպիոնը դարձավ Շվեդիայում ու Եվրոպայի ռեկորդ սահմանեց

Օգոստոս 07,2015 18:37

Լանդսկրոնայում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած հայ ծանորդուհուն ոսկե մեդալը շնորհեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը:

Շվեդները Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնության ընթացքում արդեն անգիր են արել Հայաստանի օրհներգը:

VahanAida

Այսօր աղջնակների կրտսեր տարիքային խմբում գերազանց հանդես եկավ 15-ամյա Աիդա Մանուկյանը, որն անթերի կատարեց բոլոր վեց մոտեցումները: Պոկում վարժությունն սկսելով 74 կգ-ից՝ հաջորդ իսկ մոտեցմամբ նա պատվիրեց 78 կգ, որը մեկ կիլոգրամով ավելի էր անցած տարի Լեհաստանում նույնպես Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանի սահմանած Եվրոպայի ռեկորդից, իսկ ավելի ուշ եւս երեք կգ-ով (81) թարմացրեց արդեն իր բարձրագույն նվաճումը:

Հրում վարժությունում նույնպես Աիդան ոչ մի «վրիպում» թույլ չտվեց եւ երրորդ մոտեցումով բարձրացնելով նաեւ 89 կիլոգրամը՝ երկամարտի 170 կգ արդյունքով նվաճեց այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հայաստանի պատանի ծանրորդները Շվեդիայում արդեն նվաճել են չորս ոսկե եւ երկու արծաթե մեդալ: Իսկ պայքարը դեռ չի ավարտվել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31