Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետությունը չի կարողանում նույնիսկ տարեցներին պահել, էլ ուր մնաց մտածի սեռական փոքրամասնությունների նպաստների մասին»

Օգոստոս 07,2015 16:49

Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության նախագծի վերաբերյալ կարծիք էր հայտնել, որ նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածները չպետք է մեկնաբանվեն իբրեւ նույնասեռ ամուսնությունների արգելք: Հիշեցնենք, որ այդ հոդվածներից մեկում ասվում է, որ «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»:

Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքը, որին կցված էր նաեւ ՄԻԵԴ նախադեպային որոշումը, ըստ որի, այն երկրները, որտեղ որեւէ ձեւով նախատեսված չեն նույնասեռ ամուսնություններ կամ նույնասեռ հարաբերությունների որեւէ այլ իրավական ձեւակերպում, խտրականություն են ցուցաբերում, Հայաստանում միանշանակ չընդունվեց: Եղան կարծիքներ, որ փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ յուրաքանչյուր ոք ինքն իրավունք ունի ընտրելու, թե ում հետ է ցանկանում ամուսնանալ: Սակայն ավելի մեծ էր այդ կարծիքը քննադատողների բանակը:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծիք հայտնեց, թե այս հարցում ինքը համամիտ է Հռոմի պապի դիրքորոշման հետ՝ համաձայն որի՝ ընտանիքը տղամարդու և կնոջ միասնությունն է՝ հանուն երեխա ունենալու: Նաև հավելեց. «Անհրաժեշտ է մտածել այն ուղղությամբ, որ սահմանափակվի ում ասես, երբ ասես ընտանիք ստեղծելու իրավունքը: Այն հասանելի պիտի լինի քաղաքացիներին, երբ իրենք համապատասխանում են որոշակի չափանիշների: Ընտանիքը կախված է նոր սերունդ ծնելու և մեծացնելու հարցից: Ուստի հանրության համար առաջանում են խնդիրներ, երբ  ընտանիք ստեղծելու իրավունքն ազատ է դառնում»: Նա նաեւ ասաց. «Իմ կարծիքով՝ ընտանիքի գլխավոր նպատակն է նոր սերունդ տալը: ՀՀ-ն պարտավոր է հետևել Հռոմի պապի դիրքորոշմանը:  Հայաստանն ունի առանձնակի պարտավորություն՝ հետևողական լինել Հռոմի պապի ասածներին, քանի որ նա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առումով մեծ քայլ արեց, և Նարեկացին սրբերի շարքին դասվեց»:

Մեր այն հակադարձմանը, թե՝ չեք կարծում, որ այս հարցում այլ կարծիք ունեցողները կասեն՝ իսկ մարդու իրավունքներն ու ազատություննե՞րը, Անդրիաս Ղուկասյանը արձագանքեց. «Մարդու իրավունքներն ու ազատությունները ողջամիտ մոտեցում և հարգանք են պահանջում բոլորիս կողմից: Սեռական փոքրամասնությունները հարց են բարձրանում, որ իրենց նկատմամբ կա խտրականություն: Իսկ եթե որոշակի կարգավորումներ մտնեն ընտանիքի ձևավորման հարցում, ինքնին այդ հարցը դուրս կգա և չի առաջանա խտրականություն: Բոլորի համար կլինի կանոն, որ ընտանիքը սա է: Իսկ քաղաքացիական  միություն ստեղծելը, միասին ապրելը, գույք տնօրինելը տվյալ անձի իրավունքն է»: Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ միասեռականները ցանկանում են օրինականացնել միասեռ ամուսնությունները, քանի որ գիտեն, որ ընտանիքը պաշտպանված է պետության կողմից և սոցիալական օգնության հայտ են ներկայացնում, ակնկալում են նպաստներ ու թոշակներ: Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ-ում սոցիալական ոլորտն ընդհանրապես տապալված է, պետությունը չի կարողանում նույնիսկ տարեցներին պահել, էլ ուր մնաց մտածի այն մասին, որ սեռական փոքրամասնությունները զրկված չլինեն նպաստներ ստանալուց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «Հայաստանն ունի առանձնակի պարտավորություն՝ հետևողական լինել Հռոմի պապի ասածներին, քանի որ նա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առումով մեծ քայլ արեց, և Նարեկացին սրբերի շարքին դասվեց»:
    Անդրիաս Ղուկասյան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31