«Ոտքի′, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամները ահազանգում են, որ իրենց անունից տնետուն ընկած գումար են հավաքում:
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Մարդիկ մտնում են տներ ու ասում, թե մենք «Ոտքի′, Հայաստան» նախաձեռնությունից ենք, և մեզ գումար է պետք: Տեղեկացնում ենք, որ մեր կողմից նման բան չի կազմակերպվում: Ավելին, բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել նախաձեռնությանը, կարող են գումար փոխանցել մեր հաշվեհամարին: Կատարվածը մենք համարում ենք սադրանք»:
Դավիթ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ իրենց անդամներից մեկը հոսանքի վարձի դիմաց կանխավճար է կատարել, որ հասկանան՝ ինչ է գրված կտրոնի վրա: Սակայն պարզվել է, որ ոչ մի ձևով չի երևում, որ հոսանքի սակագինը բարձրացել է կամ սուբսիդավորվում է: Ամեն ինչ հին ձևով է գրված եղել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև