Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաողորմելի վիճակում Դավութօղլուն է». Հակոբ Չաքրյան

Օգոստոս 07,2015 14:37

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով թուրք-քրդական բախումներին, ասաց, որ Սիրիայում կռվող ջիհադականների մեծ մասը այնտեղ են մտել Թուրքիայի տարածքով, այդ մասին տեղեկություններ են հրապարակվել. «Երեկ էլ Բարաք Օբաման նոր հայտարարություն արեց, որ Թուրքիան պետք է կանխարգելի նոր ջիհադականների ներթափանցումը, մենք շուտով համատեղ պայքար կսկսենք ջիհադականների դեմ: Հիմա Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկրի սահմաններից դուրս եւ երկրի ներսում ռմբակոծություններ են կատարում: Ինքը իր ռազմաօդային ուժերով իր տարածքն է ռմբակոծում, մինչդեռ դրանք արտաքին վտանգների դեպքում պետք է օգտագործեն: Բացի այդ, Թուրքիայում կատարվում են համատարած ձերբակալություններ: Պաշտոնական տվյալներով՝ 1302 հոգու են ձերբակալել, ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանք մի քանի հազար են: Ձերբակալվածներից մոտ 100-ն են ջիհադական»:

Խոսելով Թուրքիայում ընտրությունների արդյունքում ստեղծված կառավարական եւ քաղաքական ճգնաժամի մասին՝ Հակոբ Չաքրյանն ասաց, որ եթե կոալիցիոն կառավարություն չկազմվի, չի բացառվում, որ Էրդողանի կուսակցությունն այս անգամ ջախջախիչ պարտություն կրի նոր ընտրությունների դեպքում. «Իրեն պետք է գոնե 45 տոկոս ստանար, բայց հիմա 45 բացառվում է, հավանաբար ավելի կնվազեն ձսյները, իհարկե, եթե խարդախություն չանի: Անցյալ ընտրությունների ժամանակ չեմ հիշում որ քաղաքում էլեկտրականությունը անջատել էին: Պատճառաբանել են, որ էլեկտրացանց կատու էր մտել, կատվի պատճառով ամբողջ քաղաքի լույսը գնացել էր: Դրա համար հիմա բոլոր կուսակցությունները ասում են, որ ամեն մեկդ մի մի հատ փայտ վերցրեք, հանկարծ էս անգամ էլ կատու-մատու չմոտիկանա: Համենայնդեպս, ինքը միանձնյա չի գա, գա էլ՝ արդեն սպառվել է: Էրդողանի խնդիրը իր կուսակցություն էլ չէ,  այլ այն, որ ինքը դառնա նախագահ, եւ Թուրքիան անցնի նախագահական կառավարման համակարգի: Այստեղ ամենաողորմելի վիճակում Դավութօղլուն է, որովհետեւ եթե  Դավութօղլուի կուսակցությունը միանձնյա իշխանության գա եւ Էրդողանի ուզած ձայները հավաքի, Էրդողանին հաջողվի  անցնել նախագահական համակարգի, վարչապետի պաշտոնը վերանում է: Դավութօղլուն փաստորեն վազվզում է շնչակտուր, որ Էրդողանը հաջողություն ունենա, ու ինքն էլ զրկվի վարչապետի պաշտոնից: Մի բան կտա, բայց վարչապետ չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31