Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսապաթոլոգ. «Սեռահասունությունից հետո տեւական ժամանակ սեռական կյանքով չապրելը առողջական խնդիրների կարող է հանգեցնել»

Օգոստոս 07,2015 14:15

Զույգեր կան որ ամոթից չեն դիմում սեքսապաթոլոգին

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն ասաց, որ ընտանիքում սոցիալական խնդիրները հանգեցնում են նաեւ զույգերի մոտ սեռական կյանքի խնդիրների, ինչ պատճառով էլ ամուսնալուծություններ են լինում:

Այսօր «Անալիտիկ» ակումբում տեղի ունեցած ասուլիսում բժիշկ Հակոբյանը անդրադարձավ նաեւ զույգերի անպտղության խնդիրներին, որոնց պատճառներն, ըստ բժշկի տարբեր են: Սակայն Սեւադա Հակոբյանը խորհուրդ տվեց այն զույգերին, որոնց գերնպատակը դառնում է երեխա ունենալը, չկենտրոնանալ այդ ամենի վրա, քանի որ դրանից տուժում է զույգերի սեռական կյանքը: Ըստ նրա՝ ամուսինները սկսում են սեռական կյանքով զբաղվել կնոջ ձվազատման օրերին, այնինչ սեռական կյանքը պետք է լինի շաբաթը ամենաքիչը երեք անգամ: Բժիշկը նաեւ ասաց, որ ինչպես այլ ազգերի, այնպես էլ հայ ժողովրդին բնորոշ սեռական խնդիրներ կան, որոնք հատուկ են ավադապաշտ ազգերին:
Սակայն բժիշկն ասաց, որ մեզ մոտ մարդիկ սկսել են սեռական խնդիրներին կարեւորություն տալ, եւ դրանց լուծման ճանապարհներ գտնել: Բայց դեռ կան մարդիկ, որոնք ունեն սեռական խնդիրներ, այնինչ դրանց լուծման համար ջանքեր չեն գործադրում, քանի որ կամ ամաչում են դիմել բժշկի կամ՝ ականջի հետեւ գցում:
Սեւադա Հակոբյանի խոսքերով, ընտանիքի պահպանման համար սեռական կյանքը պետք է առաջնային լինի: Ըստ նրա՝ միջազգային կազմակերպությունների հետազոտությունները պարզել են, որ ամուսնալուծությունների հիմքում ընկած են սեռական խնդիրները: Նա նաեւ ասաց, որ սոցիալական խնդիրները ընտանիքում սեքսուալ աններդաշնակության են հանգեցնում:
Արդյոք պե՞տք է մինչ ամուսնությունը սեռական կյանքով ապրել, թե՞ ոչ, հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց, որ եթե անձի մոտ ավարտվել է սեռական զարգացման փուլը եւ նա հոգեպես էլ պատրաստ է դրան, ապա պետք է, քանի որ ամուսնությունը հետաձգվելու դեպքում սեռական կյանքով չապրելը կարող է հանգեցնել սեռական առողջության խնդիրների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    “շաբաթը երեք անամ սեքս… ընտանիքի պահպանման համար առաջնայինը սեքսը է… ” սեքս…սեքս…սեքս….
    անգամ կենդանիները շատ ավելի լավ վիճակում են, քան սա է ցանկանում հայերիս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31