Հուլիսի 30-ին Իրաքից Հայաստան է եկել եզդի փախստականների երեք ընտանիք:
«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այնտեղ եզդիների համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ նրանք ինքնակամ լքեն այդ տարածքները, իսկ Հայաստանը եզդիների համար անվտանգ է և կարող են այստեղ պաշտպանված լինել:
Եզդի փախստականների կացարանի և պարենի պատասխանատու Համլետ Սմոյանը նշեց, որ դեռ լուծված է փախստականների 10-15 օրվա սննդի պահանջը, ինչպես նաև փորոձում են նաև կացարանի հարցը լուծել և տեղափոխել եզդիական գուղերից մեկը. «Այս ընտանիքները պատրաստ են Հայաստանում ապրել այնքան, մինչև Շանգալն ազատագրվի»:
Եզդի փախստական Բշար Ղանմը նշեց, որ երեք հարյուր հազար եզդի փախստական գտնվում են Քուրդիստանում: Նա մանրամասնեց. «Այնտեղ օգնություն չի ցուցաբերվում և եզդիները տեղեկայված են վրանում, որտեղ քնելու պայմաններ չկան և ջերմաստիճանը հիսուն աստիճանի է հասնում: Մեր խնդիրն արաբների հետ կրոնական է: Եզդիներն ամեն կերպ ցանկանում են դուրս գալ Քուրդիստանից, ահավոր վատ է եզդի փախստականների վիճակը: Թվում է, թե բոլորը եզդիները կռվում են, սակայն հույս չկա, որ այդ տարածքները կազատագրվեն»:
Կարդացեք նաև
Բորիս Մուրազին հայտնեց, որ իրենք ՀՀ պետական մարմիններից սպասում են, փախստականներին կարգավիճակ տրվի և որոշակի առավելութուններ՝ աշխատելու հարցում, ինչպես սիրիահայերին: Դառնալով եզդիների տեղահանմանը՝ Բորիս Մուրազին ասաց. «Այնպես են անում, որ եզդիներն ինքնակամ դուրս գան Իրաքից: Այս քարոզչությունը արդյունք տվեց նաև Թուրքիայում: Ներկայացնում են, թե Եվրոպայում ամեն ինչ հրաշալի է, մարդկանց նման բաներ են սրսկում են»: Բորիս Մուրազին հայտարարեց, որ միջազգային հանրությունը սխալ ուղղությամբ է իր օգնությունը տանում. «Միջազգային հանրությունն օգնում է իրաքյան Քուրդիստանին, մինչդեռ այդ օգնությունը ընդհանրապես եզդիներին չի էլ հասնում»:
Բանախոսները հայտնեցին, որ օգնել ցանկացողները կարող են եզդի փախստականներին օգնել սննդի հարցում, գումարը համայնքը կհայթայթի:
Դառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Բորիս Մուրազին ասաց, որ դրանցում վիճահարույց կետեր ենք արձանագրել, սակայն ազգային փոքրամասնությունների վերաբերյալ կետերը կարող են եզդիներին տալ հնարավորություններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ