Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրացագետ. «Վրաստանի թիվ մեկ շուկան մնում է ՌԴ-ի շուկան»

Օգոստոս 07,2015 12:12

Ջոնի Մելիքյանի կարծիքով, որքան առեւտրատնտեսական հարաբերությունները խորանան, Վրաստանն այնքան կհայտնվի ՌԴ-ի ազդեցության տիրույթում

Փաստ է, որ դեռեւս մեկ տարի առաջ Վրաստանը միացել է Ղրիմին եւ Սեւաստոպոլի պատճառով ՌԴ-ին վերաբերվող պատժամիջոցներին, ու այդ սանկցիայով հրաժարվել է որեւէ ապրանք ներմուծել, թեպետ առանց այդ էլ տվյալ տարածքների հետ առանձնակի առեւտուր չկար:

Այսօր, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, խոսելով ռուս-վրացական հարաբերություններում կրկին նկատվող սրացումների մասին, այդ մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ ինքը դեմ է, որպեսզի Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. «Մենք այդ դիրքորոշմանն ենք եղել նախորդ տարի եւ հիմա էլ այդ տեսակետին ենք: Մենք մտադիր չենք փոխել մեր դիրքորոշումը»: Նկատենք, որ բոլորովին վերջերս միայն հայտնի դարձավ, որ դեռ մեկ տարի առաջ Վրաստանը միացել է ՌԴ-ի դեմ 15 պատժամիջոցներից մեկին` Ղրիմին եւ Սեւաստոպոլին վերաբերվող:

Վրացագետը բավական հետաքրքիր է համարում Վրաստանի նախկին ԱԳ նախարար Մայա Փանջեկիձեի հայտարարությունը, ասելով, որ մամուլից վրիպել է այդ տեղեկատվությունը. «Բայց ի վերջո, պարզվեց, որ մամուլում դա չի եղել եւ ԱԳՆ-ից անհայտ անձինք ասել էին, որ այդ ժամանակ արգելվել է այդ տեղեկատվությունը դուրս տալ: Այսօր, ստացվում է, որ նախկին թիմի անդամներն ական էին դրել»:

Բանախոսն, ընդհանուր առմամբ, տրամաբանությունից դուրս չի համարում այդ պատժամիջոցին Վրաստանի միանալը, քանի որ փոխադարձաբար Վրաստանն ու Ուկրաինան ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այնուհանդերձ, դա լուրջ խնդիր առաջացրեց վրաց-ռուսական առեւտրային հարաբերություններում, մասնավորաբար, գինու սպառման շուկայում: Ջոնի Մելիքյանի տեղեկություններով, այսօր, հավանաբար կհրապարակվի այն երկրների ցուցակը, որոնց դեմ ՌԴ-ն պատժամիջոցներ կկիրառի: «Չեմ կարծում, որ Վրաստանն այդ ցուցակում կլինի, քանզի վրացական կողմն անկեղծ ասաց, թե ինչո՞ւ էր պետք այդ մեկ պատժամիջոցին միանալ, բայց 14-ին չեն միանա: Եթե ռուսական կողմը այնուհանդերձ գնա կոշտ քայլերի եւ առեւտրային հարաբերությունները Վրաստանի հետ վատթարացնի, երկու երկրների համար էլ բացասական ազդետություն կունենա»,- ասաց նա`հավելելով, որ նաեւ «ջուրը կլցվի» մի քանի տարիների աշխատանքը`ՌԴ-Վրաստան հարաբերությունների բարելավման առումով: Ամեն ինչից զատ, ըստ փորձագետի, եթե տնեսական հարաբերությունները խորանում են, ուզես թե ոչ, Վրաստանը հայտնվում է ՌԴ-ի ազդեցության տակ:

Նա նկատում է, որ որքան էլ Վրաստանում հայտարարություններ հնչեն այն մասին, թե Վրաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացվում է ԵՄ անդամ երկրների տնտեսությունների հետ, այնուհանդերձ, Վրաստանի թիվ մեկ շուկան մնում է ՌԴ-ի շուկան,  ՌԴ-ն համար մեկ երկիրն է, որտեղից Վրաստան մեծ գումարներ են գալիս: Անցած տարի դա կազմել է ավելի քան 600 միլիոն դոլար, որն այս տարի 40 տոկոսով կրճատվել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31