Տավուշը` հրդեհների մեջ
Վերջին շրջանում Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել չորացած խոտերով դաշտեր, թփուտներ , ցորենի արտեր եւ այլն: Հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 5-ը Տավուշի մարզի տարածքում 58 հրդեհ է բռկվել: Մարզի իրավապահներից տեղեկացանք, որ հրդեհներից միայն 4-ն է տեղի ունեցել սահմանամերձ տարածքների ադրբեջանական գնդակոծության պատճառով: Մնացած դեպքերում հրդեհները բռնկվել են բնակիչների կողմից կրակի հետ անզգույշ վերաբերմունքի կամ այլ պատճառներով:
Մարզի հրշեջները, իրավապահները, համայնքապետերը բնակչությանը հորդորում են պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չվառել հնձած արտերի տարածքները եւ այլն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ