Ինչպես տեղեկացրել եք, այսօր Գյումրիի Պետուշոկ կոչվող թաղամասի սեփական տներից մեկի նկուղում գործ անելիս հոսանքահարվել ու մահացել է 1986 թվականին ծնված Գոռ Բաղդասարյանը: Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, սակայն արդեն մահացած էր եղել:
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այս երիտասարդը հոսանքահարվել ու մահացել է պոմպի վրա գործ անելիս, նա Գյումրիում եվրոդռներ ու պատուհաններ սարքող «Սաֆե գրուպ»-ի ընկերության տերն էր:
Երիտասարդն ամուսանցել էր անցած տարի եւ սպասում էր առաջնեկին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ